Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 54
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.04.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2024 թվականի

թիվ 54

քաղ. Երևան

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ)» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին, 221-րդ հոդվածի 2-րդ կետին, 222-րդ հոդվածի 7-րդ կետին և 226-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան ժամանակավոր գտնվելը և օգտագործվելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի (ներառյալ այդ ժամանակավոր գտնվելու և օգտագործվելու պայմաններն ու վերջնաժամկետները) վճարման, և այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց համար «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետն ավելի կարճ կամ ավելի երկարատև է, քան երկու տարին։

2. Սահմանել, որ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մասով, մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, նշված մաքսային ընթացակարգը կիրառվում և ավարտվում է՝ ելնելով մաքսատուրքերի, հարկերի վճարումից ամբողջական պայմանական ազատման վերջնաժամկետներից ու պայմաններից (առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամանակավոր գտնվելու և օգտագործվելու), ինչպես նաև ժամանակավոր ներմուծման ժամկետներից («ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետներից), որոնք այդ ապրանքների նկատմամբ սահմանվել են Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տվյալ հարցերը կարգավորող ակտերով։

3. Սահմանել, որ ժամանակավոր ներմուծված քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 226-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված տոկոսները չեն հաշվեգրվում և չեն վճարվում։

4. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումները՝ հավելվածի համաձայն սահմանված ցանկով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝


Մ. Գրիգորյան


Ի. Պետրիշենկո


Ս. Ժումանգարին


Ա. Կասիմալիև


Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2024

թվականի ապրիլի 22-ի

թիվ 54 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՈՐՈՆՑ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ)» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԳՏՆՎԵԼԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼԸ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԳՏՆՎԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆԵՐԸ) ՎՃԱՐՄԱՆ, ԵՎ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ)» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԱՎԵԼԻ ԿԱՐՃ ԿԱՄ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐԱՏԵՎ Է, ՔԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: