Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 146-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2024
Ընդունող մարմին
Ծաղկաձոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.12.2024
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
26.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբեր 2024 թվականի թիվ 146-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8 - 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանին որոշում է`

1. Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2025 թվականի տեղական տուրքերի տեսակները և դրույքաչափերը` համաձայն հավելված 1:

2. Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի Ծաղկաձոր համայնքի 2025 թվականի տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը` համաձայն հավելված 2:

3. Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի կողմից մատուցվող 2025 թվականի ընթացքում արտադպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափերը և արտոնությունները՝ համաձայն հավելված 3:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Կողմ -12

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ

ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հավելվածներ 1-3

Ծաղկաձոր համայնքի ավագանու
2024
թվականի դեկտեմբերի 26-ի
N 146-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2024 թվական: