Գլխավոր տեղեկություն
Համար
N 4950-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.10.07/65(1154) 23.12.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
19.12.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4950-Ա

«19» դեկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

19.12.2024 թ.

հ. 4950-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Արարատ Սողոմոնյան

/լիազորված անձ/

Էլզա Պողոսյան

Նուբարաշեն-1 այգետարածք, 9-րդ տեղամաս

հողամաս

Սեփականության և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 18.09.2024թ. հ.5673 և հ.5674 վկայագրերով, Էլզա Պողոսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Նուբարաշեն-1 այգետարածքի 9-րդ տեղամասում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նուբարաշեն «Ա» այգեգործական տարածք, հ.9/48

01103YPTEGK7

 

2

Լյովա Հարությունյան

Դավիթ Բեկի 2-րդ թաղամաս, հ.36

հողամաս

Լյովա Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավիթ Բեկի 2-րդ թաղամասի հ.36 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.29062023-01-0235/ բաժանման հատակագծով առանձնացվող 504.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դավիթ Բեկի փողոց, հ.3/11

01053WXSMEFB

 

3

Լյովա Հարությունյան

Դավիթ Բեկի 2-րդ թաղամաս, հ.36

հողամաս

Լյովա Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավիթ Բեկի 2-րդ թաղամասի հ.36 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.29062023-01-0235/ բաժանման հատակագծով առանձնացվող 496.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դավիթ Բեկի փողոց, հ.3/12

01053HCSRWQ5

 

4

Տիգրան Խաչատրան

Ֆիրդուսի փողոց, հ.5

բնակելի տուն

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 12.12.2024թ. հ.2600 վկայագրով, Տիգրան Խաչատրանին փոխանցված ժառանգական գույքին՝ Ֆիրդուսու փողոցի հ.5 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա, հ.7/10

01063QBPU2WG

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան