ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2024 թվական թիվ 245-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Որոշում է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեն` համաձայն N 1,2,3,4,5 հավելվածների
1) եկամուտների գծով` 2,971,508․4 հազար դրամ
2) ծախսերի գծով` 2,971,508.4 հազար դրամ
3) հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` 0.0 հազար դրամ
2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 10% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ մասնագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև:
3. Սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 3%-ը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու անդամներ
Կողմ (20) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (1) |
Ոսկանյան Աղրամանյան Թովմասյան Բաղդասարյան Գևորգյան Հովհաննիսյան Պետրոսյան Գևորգյան Պետրոսյան Չարչյան Հարությունյան Վարդանյան Տոնոյան Սահակյան Հաջաթյան Մինասյան Վարդանյան Մկրտչյան Վարագյան Աստոյան Ասատրյան |
Աստոյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Ա. ՈՍԿԱՆՅԱՆ |
2024 թվականի դեկտեմբերի 23 |
Հայաստանի Հանրապետության |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|