ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 942-Ա
«ԱՍՏՂԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ, ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 12,815,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ջրատաքացուցիչների տեղադրում Լոռու մարզի Փամբակ, Գյուլագարակ և Սպիտակ համայնքների կարիքավոր ընտանիքների համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00472741) «Սաննի ակվա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 04241498) 2024 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված N 29/11/24-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ջրատաքացուցիչների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում` 12,815,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
30.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 942-Ա որոշման |
«ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ, ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ, Գյուլագարակ և Սպիտակ համայնքների 45 կարիքավոր ընտանիքների բնակիչներին ապահովել մշտական տաք ջրով, առանց լրացուցիչ ծախսեր կատարելու և այլ էներգակիրներ կիրառելու։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Շվեյցարիայի «Լիթլ բրիդջ Շվեյզ» բարեգործական հիմնադրամ (հասցե՝ Շվեյցարիա, 7000 Չուր) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամ (իրավաբանական հասցեն՝ ՀՀ, քաղ․ Երևան, Տիգրան Մեծի պողոտա 24 շենք, բնակարան 30, ՀՎՀՀ՝ 00472741) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Փամբակ համայնքի Արջուտ, Վահագնաձոր, Եղեգնուտ, Անտառամուտ, Ձորագյուղ, Բազում, Ազնվաձոր, Վահագնի բնակավայրեր, Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայր, Սպիտակ համայնքի Հարթագյուղ և Ծաղկաբեր բնակավայրեր Բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
12,815,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ, Գյուլագարակ և Սպիտակ համայնքների 45 կարիքավոր ընտանիքներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հունվարի 20-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ, Գյուլագարակ և Սպիտակ համայնքների 45 կարիքավոր ընտանիքների բնակելի տների համար մեկական արևային ջրատաքացուցիչների անհատույց տրամադրում և տեղադրում՝ 12,815,000 դրամ ընդհանուր արժեքով։ Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 20-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
45 ընտանիքների համար արևային ջրատաքացուցիչների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 12,815,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմ, Լոռու մարզի Փամբակի և Գյուլագարակի համայնքապետարաններ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի վերաբերյալ սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում Շվեյցարիայի «Լիթլ բրիդջ Շվեյզ» բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
30.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|