հայկական սսհ մինիստրների խորհուրդ
ո ր ո շ ու մ
29 ապրիլի 1982 թ. N 266
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ i ԽՄԲԻ ԱՆՏԱՌՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԻ ԴԱՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ անտառային օրենսդրության 29 հոդվածին համապատասխան Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի տնօրինության տակ գտնվող I խմբի անտառների ըստ պաշտպանականության կարգերի բաշխումը, որը համաձայնեցվել է ՍՍՀՄ անտառային տնտեսության պետական կոմիտեի հետ, համաձայն հավելվածի*):
2. Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին (ընկ. Հ. Ավագյանին)` եռամսյա ժամկետում նախապատրաստել և անհրաժեշտ տպաքանակով նյութեր հրատարակել անտառներն ըստ պաշտպանականության կարգերի բաշխելու մասին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1974 թ. հունվարի 11-ի «Անտառային տնտեսության պետական կոմիտեի անտառների կատեգորիաները փոփոխելու մասին» N 5 և 1976 թ. սեպտեմբերի 29-ի «Հանրապետության քաղաքները, արդյունաբերական կենտրոնները և կուրորտները շրջապատող անտառային զանգվածները կուրորտային անտառների և կանաչ գոտիների կատեգորիաներին փոխադրելու մասին» N 529 որոշումները:
______________________
*) Հավելվածը չի բերվում:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.02.1996, N 60 | 19.02.1996, N 266 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|