ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2024 թվականի |
թիվ 4 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) նշված կանոնակարգի թիվ 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 168-173-րդ կետերով՝
«168. էլեկտրոնային առևտրի այն ապրանքների ցանկը և (կամ) էլեկտրոնային առևտրի այն ապրանքների կատեգորիաները սահմանելը, որոնց համար Միության մաքսային օրենսգրքի 431 գլխի դրույթները չեն կիրառվում։
169. էլեկտրոնային առևտրի ապրանքների նույնականացման կարգը սահմանելը՝ ձեռք բերելուց հետո դրանք վերադարձվելու դեպքում։
170. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի միասնական դրույքաչափեր սահմանելը։
171. Արժեքային, քաշային և (կամ) քանակական այն նորմերը սահմանելը, որոնց սահմաններում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային տարածք են ներմուծվում առանց էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսատուրքի վճարման, ինչպես նաև այն դեպքերը սահմանելը, երբ անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել ավելի խիստ նորմեր, քան Հանձնաժողովի կողմից սահմանվածները։
172. Մաքսային գործի բնագավառում որպես էլեկտրոնային առևտրի օպերատոր գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարումն ապահովելու չափը սահմանելը:
173. Այն հանգամանքները որոշելը, որոնց պարագայում դադարում է էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունն այն դեպքերում, երբ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված՝ էլեկտրոնային առևտրի ներմուծվող (ներմուծված) միևնույն ապրանքների համար էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը տարբեր անձանց համար առաջացել է տարբեր հանգամանքներում և (կամ) բազմիցս, այդ թվում՝ երբ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունն առաջացել է մի անդամ պետությունում, իսկ այն հանգամանքները, որոնց ժամանակ այդ մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարում է, ի հայտ են եկել այլ անդամ պետությունում, ինչպես նաև այդ հանգամանքների վրա հասնելը հաստատելուն ուղղված՝ մաքսային մարմինների փոխգործակցության կարգը սահմանելը:»։
բ) նշված կանոնակարգի թիվ 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 50-րդ կետով՝
«50. Միության մաքսային տարածքից էլեկտրոնային առևտրի ապրանքներ արտահանելու կարգի և պայմանների առանձնահատկությունները՝ ներառյալ Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումը թույլատրող մաքսային ընթացակարգերով ձևակերպելու պայմանները և այդպիսի մաքսային ընթացակարգերի կիրառման առանձնահատկությունները, Միության մաքսային տարածքից արտահանվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային գործառնություններ կատարելու կարգի առանձնահատկությունները և այդպիսի ապրանքների համար մաքսային վճարների կիրառման առանձնահատկությունները սահմանելը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրված՝ 2017 թվականի ապրիլի 11-ի ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|