Գլխավոր տեղեկություն
Համար
N 853-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
03.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
03.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 853-Ա

 

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 10,134,580 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության համայնքներին կահույքի տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) «Վարդանյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04427644) 2024 թվականի նոյեմբերի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 10,134,580 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ նշված ծրագիրն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

03.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 853-Ա որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության համայնքներին կահույքի տրամադրում սոցիալական աջակցության նպատակով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպություն, 6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես

4.

Ծրագրի կատարողը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, քաղ. Երևան,Վիկտոր Համբարձումյան փողոց 2 շենք, 37 բնակարան, ՀՎՀՀ՝ 00130776

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Հացիկ, Արաքս համայնքի Գայ և Արաքս, Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս, Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան բնակավայրեր, Շիրակի մարզի Գյումրի համայնք, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր և Վայք համայնքի Զառիթափ բնակավայրեր՝ բնագավառը սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

10,134,580 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Հացիկ բնակավայրի նախակրթարան, Արաքս համայնքի Գայ և Արաքս բնակավայրերի մանկապարտեզներ, Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 3 մանկապարտեզ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 4 մանկապարտեզ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ» զարգացման կենտրոն մանկապարտեզ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ 3 և Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի

մանկապարտեզներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական

միջոցների ծավալը

Կահույքի պատվիրում և մատակարարում՝ 10,134,580 դրամի չափով նախատեսվում է իրականացնել 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) մանկական մահճակալ-176 հատ-6,042,700 դրամ

2) ներքնակ-177 հատ-867,300 դրամ

3) խաղային կենտրոն-14 հատ-373,800 դրամ

4) պահարան-56 հատ-809,280 դրամ

5) ճաշասեղան–29 հատ-400,200 դրամ

6) մանկական աթոռակ-198 հատ-1,178, 100 դրամ

7) նստարան-6 հատ-61,200 դրամ

8) աշխատասեղան-4 հատ-158,000 դրամ

9) աթոռ–6 հատ –132,000 դրամ

10) գրատախտակ – 2 հատ- 37,000 դրամ

11) բեռնափոխադրումը՝ 75,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման , տեղական ինքնակառավարման

մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

03.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ