Գլխավոր տեղեկություն
Համար
N 2076-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2024 թվականի N 2076-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1739-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 1739-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) որոշման նախաբանում «N 99 որոշման» բառերը փոխարինել «N 99 և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի N 107 որոշումների» բառերով.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին, 1․2-րդ և 2.1-ին կետերով.

«1․1․ Սահմանել, որ 2025 թվականի համար հատկացված սակագնային քվոտայի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող 9,5 հազ․ տոննա խոշոր եղջերավոր անասունների մսից՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերին դասակարգվող (այսուհետ՝ միս) 9,0 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով, մսամթերքի արտադրության համար նախատեսված միսն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։

1․2․ Սահմանել, որ մսամթերքի վերամշակման ձեռնարկության պահեստում ապրանքների ստացումը կամ մսի վերամշակման ձեռնարկությանը սույն որոշման 1.1-ին կետում նշված ապրանքների իրացումը (վաճառքը) հաստատող փաստաթուղթ է համարվում ապրանքների մատակարարման հարկային հաշիվը։

2․1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝

1) իրականացնել սույն որոշման 1.1-ին կետով սահմանված սակագնային արտոնությամբ տրամադրված՝ մինչև 9,0 հազ․ տոննա ծավալով մսի համամասնորեն բաշխումը որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սակագնային քվոտա ստացած տնտեսավարող սուբյեկտների միջև այնպես, որ ծավալները չգերազանցեն արդեն իսկ բաշխված՝ նույն ծածկագրերին դասակարգվող ապրանքների ծավալը.

2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնել սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված բաշխման ցանկը՝ համաձայն N 5 հավելվածի։».

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին կետով․

«19․1․ Սույն որոշման 1.1-ին կետով սահմանված սակագնային արտոնությունից օգտվելու համար մսամթերքի արտադրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները լիազոր մարմին են ներկայացնում սույն կարգի 19-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը՝ կցելով նաև ընկերության կանոնադրությունը և տեղեկություն՝ նախորդ տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման /բացառությամբ (ԱՊՀ) անդամ պետությունների ծագում ունեցող և ներմուծվող ապրանքների/, արտադրության և իրացված ծավալների վերաբերյալ։»։

2․ Որոշումը լրացնել նոր՝ N 5 հավելվածով՝ համաձայն հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 27-ի N 2076-Ն որոշման

 

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 7-ի N 1739-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1739-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ՍՏԱՑԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ

 

NN

ը/կ

Անվանումը

Լիցենզիայի համարը և ամսաթիվը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Լիցենզիայով տրամադրված ծավալը

Առանց մաքսատուրքի վճարման ներմուծման

ծավալները

           
»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

27.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական: