ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 535-Ա
«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍՕԱՐ) – ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 13,349,514 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաշենքերի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00148272) «Էլիտ Արման շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 05537917) 2024 թվականի հուլիսի 16-ին կնքված՝ N 3 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մասնաշենքերի, լողավազանի վերանորոգման և պարսպի կառուցման աշխատանքների իրականացում՝ 13,349,514 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
05.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 535-Ա որոշման |
«ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
1. |
Ծրագրի նպատակը |
Դժվար քայլող երեխաների համար տեղաշարժի հեշտացման, անվտանգության ապահովման և կյանքի որակի բարելավման համար Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաշենքերի, լողավազանի վերանորոգում և պարսպի կառուցում։ |
2․ |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն» (ՍՕԱՐ) հիմնադրամ (150 Ն. Ռադնոր Չեսթեր Ֆ.200, Ռադնոր 19087 Փենսիլվանիա, ԱՄՆ) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Թբիլիսյան խճուղի 19, ՀՎՀՀ՝ 00148272) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզի Գյումրի Թամանյան փողոց, 17 շենք Գյումրու «Երեխաների Տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
13,349,514 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Գյումրու «Երեխաների Տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Թամանյան փողոց, 17 շենք, ՀՎՀՀ՝ 05521918) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաշենքերի, լողավազանի վերանորոգում և պարսպի կառուցում` 13,349,514 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը և նախատեսվող գինը |
Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաշենքերի, լողավազանի վերանորոգման և պարսպի կառուցման աշխատանքների իրականացում` 13,349,514 դրամ առանց ավելացված արժեքի հարկի։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Նախատեսված չեն: |
12. |
Համագործակցություն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում հիմնադրամը համագործակցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը փոփ. 30.12.24 N 931-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
05.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.12.2024, N 931-Ա | 31.12.2024, N 535-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|