ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 5005-Ա |
«23» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՊՌՈՇՅԱՆ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ, Հ.7 ՀԱՍՑԵՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՐՇԱԼՈՒՅՍ ԱԲՐԱՀԱՄԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, ԱՍՏՂԻԿ ՀԱՊԵՏՆԱԿԻ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ՊՌՈՇՅԱՆ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ, Հ.16/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 27.11.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունները, «ՍԵՅՍՄՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 31.03.2023թ. տրված տեխնիկական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԱՐՏԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 29.12.2022թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձանց և ներկայացուցչի դիմումները (25.01.2021թ. հ.Ա-940, 29.12.2022թ. հ.Դ-128254-22, 06.04.2023թ. հ.Դ-41232-23, 17.05.2023թ. հ.Դ-57589-23, 20.06.2023թ. հ.Դ-72836-23, 10.07.2023թ. հ.Դ-82239-23, 25.07.2023թ. հ.Դ-90536-23, 01.08.2023թ. հ.Դ-93563-23, 15.11.2023թ. հ.Դ-141664-23).
1. Երևան, Կենտրոն, Պռոշյան 1-ին նրբանցք, հ.7 հասցեում ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 25.12.2006թ. հ.2242510 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022TD7CN4) քաղաքացիներ Արշալույս Աբրահամի Գևորգյանին, Աստղիկ Հապետնակի Արշակյանին, Արսեն Արշալույսի Գևորգյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 167.73 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն) ճանաչել օրինական։
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1211850 (մեկ միլիոն երկու հարյուր տասնմեկ հազար ութ հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում 2-րդ կետի 1-ին ենթակետով օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Պռոշյան փողոց, 1-ին նրբանցք, հ.16/4 հասցեում գտնվող 20.65քմ (հիմք՝ «ԱՐՏԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ–ի կողմից տրված չափագրությունը) ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ կիսակառույց բնակելի տուն գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022GYCZYB) համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։
4. Սույն որոշման 3-րդ կետով օրինականացվող կիսակառույց շինությունն ավարտին հասցնելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար հիմք է հանդիսանում սույն որոշմանը կից նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը):
5. Հիմք ընդունելով ՀՀ Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ սույն որոշման 3-րդ կետում նշված 20.65քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
6. Սույն որոշման 3-րդ կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը՝ գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձանց՝ Արշալույս Աբրահամի Գևորգյանին, Աստղիկ Հապետնակի Արշակյանին, Արսեն Արշալույսի Գևորգյանին, այսուհետ՝ Գնորդներ։
7. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած անձանց կողմից սույն որոշման 3-րդ կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդների հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում ։
9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|