ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4984-Ա |
«20» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի Հ.3403-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածնե-րով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.12.2024 թվականի եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2024թ. սեպտեմբերի 4-ի «Նորք-Մարաշ, Նորքի 7-րդ փողոց 115 հասցեի բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, բնակելի տանը կից հողամասի նկատմամբ Արսեն Ռուբենի Բարսեղյանի, Ազատ Ռուբենի Բարսեղյանի, Անուշ Կնյազի Պապիկյանի, Ռուբեն Ազատի Բարսեղյանի, Ստեփան Ռուբենի Բարսեղյանի, Հասմիկ Ռուբենի Բարսեղյանի, Աշոտ Ազատի Բարսեղյանի, Անդրանիկ Աշոտի Բարսեղյանի, Նշան Աշոտի Բարսեղյանի, Շողիկ Աշոտի Բարսեղյանի, Հասմիկ Աշոտի Ադամյանի, Գևորգ Յուրայի Բարսեղյանի իրավունքները վերականգնելու, 176.67քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.3403-Ա որոշման 3-րդ կետում «ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին» բառերը փոխարինել «ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |