Basic information
Number
N 2-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.07.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Опубликован на едином сайте Հոդ.277
Enactment organisation
Վանաձոր համայնքի ավագանի
Enactment date
14.02.2020
Signing organisation
Համայնքի ղեկավար
Signing date
14.02.2020
Effective date
10.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 փետրվարի 2020 թ. N 2-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Վանաձոր համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել 752 105 900 (յոթ հարյուր հիսուներկու միլիոն մեկ հարյուր հինգ հազար ինը հարյուր) ՀՀ դրամի փոփոխություններ՝ համաձայն հավելված թիվ 1-ի։

2. Հաստատել Վանաձոր համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման արդյունքում առաջացած պարտքերը՝ համաձայն հավելված թիվ 2-ի։

3. Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 1 102 224 900 (մեկ միլիարդ մեկ հարյուր երկու միլիոն երկու հարյուր քսանչորս հազար ինը հարյուր) ՀՀ դրամի փոփոխություններ՝ համաձայն հավելված թիվ 3-ի։

4. Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված՝ սույն որոշման 1-ին և 3-րդ կետերից բխող փոփոխություններին համապատասխան։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ղեկավար

Մ. Ասլանյան

 

 Հավելված 

 Վանաձոր համայնքի ավագանու

 «14» փետրվարի 2020 թ.

N 2-Ն որոշման