Basic information
Number
N 38
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.01.2003-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԵԹՀՏ 2002.12.30/1(1)
Enactment organisation
Էրեբունի թաղային համայնքի ավագանի
Enactment date
09.06.2002
Signing organisation
Էրեբունի համայնքի թաղապետ
Signing date
09.06.2002
Effective date
09.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ԷՐԵԲՈՒՆՈՒ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆ

 

N 38

Հաստատված է թաղային համայնքի
ավագանու 09.06.2002 թ. հ. 7 նիստով

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԶԵՂՉԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Էրեբունի համայնքի ավագանու 21.04.2000 թ. հ. 5 նիստի հ. 20 և 16.05.2000 թ. հ. 6 նիստի հ. 35 որոշումների համայնքի ենթակայության նախադպրոցական հիմնարկները ս/թ հունիսի 1-ից դարձել են մասնակի վճարովի` 2000 դրամ:

Հաշվի առնելով ազգաբնակչության ծանր սոցիալական վիճակը

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Համայնքի բնակչության սոցիալական որոշ խմբերի համար սահմանել զեղչեր հետևյալ չափերով.

- երկկողմանի ծնողազուրկ երեխաները ազատվում են վարձավճարից

- զոհված ազատամարտիկների երեխաները ազատվում են վարձավճարից

- հաշմանդամ դարձած ազատամարտիկների երեխաների համար`            50 % զեղչ

- միակողմանի ծնողազուրկ երեխաների համար`                                         50 % զեղչ

- միևնույն ընտանիքից 3 և ավելի երեխաներ հաճախելու դեպքում

գանձվում է միայն մեկ երեխայից լրիվ գումարը, մյուսներից`                  50 % զեղչով:

2. Մեկ ամիս հարգելի պատճառով մանկապարտեզից բացակայող երեխաները ազատվում են տվյալ ամսվա վարձավճարից:

 

Էրեբունու թաղապետ

Մ. Սեդրակյան

Աշխատակազմի քարտուղար

Ս. Գևորգյան