ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2024 թվականի N 2078-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 1007-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի «Տեղեկատվական համակարգում ներառված իրավաբանական անձանց, որոնց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն, Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերում բացված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները սոցիալական բնույթի ծախսերի ֆինանսավորմանն ուղղելու կարգը սահմանելու մասին» N 1007-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ)՝
1) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝
«3.1. Սույն կարգի 3-րդ կետով ներկայացված տեղեկատվության և տվյալների հավաստիության պատասխանատվությունը կրում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը։».
2) 6-րդ կետի 1-ին ենթակետում «դրանց ստույգության վերաբերյալ» բառերը փոխարինել «նույնականացված շահառուների ցուցակի վերաբերյալ» բառերով.
3) 6-րդ կետի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով՝
«3) նույնականացված շահառուների ցուցակը ձևավորվելուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում ծառայության միջոցով այդ ցուցակը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով) ուղարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ այդ ցուցակում առկա բանկային հաշվի համարները ճշտելու, իսկ շահառուի անվամբ բանկային հաշվի համարի բացակայության կամ տրամադրված բանկային հաշվի համարի անճշտության դեպքում՝ շահառուի (առկայության դեպքում՝ նրա ներկայացուցչի) անվամբ թողարկված վճարային քարտերի բանկային հաշվի համարները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն բացված հատուկ հաշիվների) ստանալու համար։».
4) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«9. Ազգային անվտանգության ծառայության դրական եզրակացությունը և գործակալության՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի տվյալները տեղեկատվական համակարգում արտացոլված լինելու մասին տեղեկատվությունը ստանալուց հետո լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում նույնականացված շահառուների ցուցակը (դրա վերաբերյալ սույն կարգի 8-րդ կետի համաձայն Ազգային անվտանգության ծառայությունից ստացված առաջարկները) ուղարկում է ծառայություն։».
5) 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով՝
«9.1. Եթե Ազգային անվտանգության ծառայությունը տալիս է դրական եզրակացություն և նույնականացված շահառուների ցուցակում կատարում է փոփոխություն (ներառում է նոր շահառուների տվյալներ կամ հանում է շահառուների տվյալներ), ապա լիազոր մարմինը նոր շահառուների տվյալները սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով լրացուցիչ ուղարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ այդ տվյալները ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում։».
6) 10-րդ կետում «9-րդ կետում» բառերը փոխարինել «6-րդ կետի 3-րդ ենթակետում» բառերով.
7) 12-րդ կետը «ընթացքում» բառից հետո լրացնել «, հաշվի առնելով նույնականացված շահառուների ցուցակում Ազգային անվտանգության ծառայության կատարած փոփոխությունները,» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Եթե իրավաբանական անձն ունի տարբեր բանկային հաշիվներ, այդ թվում՝ տարբեր բանկերում, ապա տարբեր բանկային հաշիվների գումարները փոխանցվում են իրավաբանական անձի տնօրենի դիմումում նշված այն բանկային հաշվին, որտեղից նա նախատեսում է կատարել սոցիալական ծախսերը։».
8) 14-րդ կետում «Վճարումները կատարելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում արդյունքների մասին բանկը տեղեկացնում է լիազոր մարմնին և իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին։» բառերը փոխարինել «Նույնականացված շահառուների վճարման ցուցակը ստանալուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում վճարման արդյունքների մասին բանկը տեղեկացնում է լիազոր մարմնին և իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին։ Տեխնիկական կամ այլ պատճառով վճարումը նշված 20 աշխատանքային օրվանից հետո կատարելու (գումարները փոխանցելու) դեպքում սույն կետում նշված տեղեկատվությունը բանկը տրամադրում է հերթական վճարումը կատարելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։» բառերով.
9) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետով՝
«14.1. Եթե տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ սույն կարգի 14-րդ կետում նշված վճարումը կատարել՝ գումարը փոխանցել նույնականացված շահառուների վճարման ցուցակում նշված շահառուի բանկային հաշվին (բանկային հաշիվներից որևէ մեկին), ապա գումարը բանկը վճարում է շահառուի ընտրությամբ՝ կանխիկ եղանակով (բանկի սահմանած ընթացակարգերով) կամ անկանխիկ (շահառուի անվամբ բանկում բացում է նոր բանկային հաշիվ և վճարում է այդ հաշվին փոխանցելու միջոցով)։ Այս դեպքում, եթե շահառուն 6-ամսյա ժամկետում բանկին չի ներկայացնում գումարը ստանալու պահանջ, գումարը վերադարձվում է իրավաբանական անձի բանկային հաշվին՝ այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով լիազոր մարմնին և իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին։».
10) 15-րդ կետում «ներկայացուցչի) նույնականացնելուց, շահառուի մահացած ներկայացուցչի տվյալները փոխելուց հետո» բառերը փոխարինել «ներկայացուցչին) նույնականացնելուց կամ իր բանկային հաշվի մասին շահառուից լրացուցիչ տեղեկատվություն ստանալուց հետո կամ շահառուի մահվան դեպքում նրան հասանելիք գումարն այլ անձի վճարելու համար» բառերով.
11) 16-րդ կետում «2024» թիվը փոխարինել «2025» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական: