Գլխավոր տեղեկություն
Համար
N 48-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.12.2024-28.12.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2023
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.12.2023
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

26 դեկտեմբերի 2023 թ.

N 48-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով.

 Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել՝

1) Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեն՝

ա) եկամուտների գծով՝ 124,639,373.4 հազ. դրամ,

բ) ծախսերի գծով՝ 124,917,826.1 հազ. դրամ,

գ) դեֆիցիտը (պակասուրդը) 278,452.7 հազ. դրամ։

2) Երևանի 2024 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 1 հավելվածի.

3) Երևանի 2024 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի.

4) Երևանի 2024 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի.

5) Երևանի 2024 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4 հավելվածի.

6) Երևանի 2024 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի.

7) Երևանի 2024 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի.

8) Որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը՝ ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)՝ համաձայն N 7 հավելվածի:

2. Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի էներգաարդյունավետության ծրագրի երկրորդ փուլի (մանկապարտեզների և այլ հանրային շենքերի էներգարդյունավետվության բարելավում) վարկային և դրամաշնորհային (պատվիրակված լիազորություններ)» ծրագրերի իրականացման համար հատկացնել 4,754,856.8 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:

3. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.

1) առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը՝ ըստ ստացող կազմակերպությունների։

3.1. Թույլատրել Երևանի քաղաքապետին՝ հաստատված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումներ իրականացնել հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 10 տոկոսի սահմաններում:

(3.1-ին կետը լրաց. 25.06.24 N 155-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

Երևանի քաղաքապետ`

Տ.  Ավինյան

 

2023 թ. դեկտեմբերի 26

Երևան

 

 

Հավելված 1

Երևան քաղաքի ավագանու

2023 թվականի դեկտեմբերի 26-ի

N 48-Ն որոշման

(հավելվածը փոփ. 12.03.24 N 87-Ն, 25.06.24 N 156-Ն, 10.09.24 N 191-Ն, 10.09.24 N 192-Ն, 19.11.24 N 223-Ն)

 

 

Հավելված 2

Երևան քաղաքի ավագանու

2023 թվականի դեկտեմբերի 26-ի

N 48-Ն որոշման

(հավելվածը փոփ. 13.02.24 N 69-Ն, 12.03.24 N 87-Ն, 25.06.24 N 156-Ն, 10.09.24 N 191-Ն, 10.09.24 N 192-Ն, 19.11.24 N 223-Ն, 24.12.24 N 250-Ն)

 

 

Հավելված 3

Երևան քաղաքի ավագանու

2023 թվականի դեկտեմբերի 26-ի

N 48-Ն որոշման

(հավելվածը փոփ. 13.02.24  N 69-Ն, 12.03.24 N 87-Ն, 25.06.24 N 156-Ն, 25.06.24 N 179-Ն, 10.09.24 N 191-Ն, 10.09.24 N 192-Ն, 19.11.24 N 223-Ն, 24.12.24 N 250-Ն)

 

 

Հավելված 4

Երևան քաղաքի ավագանու

2023 թվականի դեկտեմբերի 26-ի

N 48-Ն որոշման

(հավելվածը փոփ. 13.02.24  N 69-Ն, 12.03.24 N 87-Ն, 10.09.24 N 192-Ն, 19.11.24 N 223-Ն)

 

 

Հավելված 5

Երևան քաղաքի ավագանու

2023 թվականի դեկտեմբերի 26-ի

N 48-Ն որոշման

(հավելվածը փոփ. 13.02.24  N 69-Ն,12.03.24 N 87-Ն, 10.09.24 N 192-Ն, 19.11.24 N 223-Ն)

 

 

Հավելված 6

Երևան քաղաքի ավագանու

2023 թվականի դեկտեմբերի 26-ի

N 48-Ն որոշման

(հավելվածը փոփ. 13.02.24  N 69-Ն, 12.03.24 N 87-Ն, 25.06.24 N 156-Ն, 25.06.24 N 179-Ն, 10.09.24 N 191-Ն, 10.09.24 N 192-Ն, 19.11.24 N 223-Ն, 24.12.24 N 250-Ն)

 

 

Հավելված 7

Երևան քաղաքի ավագանու

2023 թվականի դեկտեմբերի 26-ի

N 48-Ն որոշման

(հավելվածը փոփ. 13.02.24  N 69-Ն, 12.03.24 N 87-Ն, 25.06.24 N 156-Ն, 25.06.24 N 179-Ն, 10.09.24 N 191-Ն, 10.09.24 N 192-Ն, 19.11.24 N 223-Ն, 24.12.24 N 250-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական: