Գլխավոր տեղեկություն
Համար
N 111-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2024
Ընդունող մարմին
Չարենցավան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
20.12.2024
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «20» դեկտեմբերի 2024 թվականի N 111-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32- րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Չարենցավան համայնքի 2025 թվականի բյուջեն (հավելված 1, 2, 3, 6).

1) եկամուտների գծով` 2035000.0 հազ. դրամ,

2) ծախսերի գծով` 2035000.0 հազ. դրամ,

ա. հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` համաձայն հավելված 1-ի։

բ. հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական դասակարգման` համաձայն հավելված 2-ի։

գ. հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված 3-ի։

դ. հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ տնտեսագիտական և գործառնական դասակարգման համաձայն հավելված 6-ի։

2. Սահմանել, որ`

1) ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի ֆինանսավորման առաջնահերթությունները և համամասնությունները:

2) ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին համապատասխան՝ համայնքի ղեկավարի կողմից կատարվող վերաբաշխումները հոդվածների միջև չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 15%-ը:

3. Ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը կատարել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:

4. 2024 թվականի բյուջետային տարվա ընթացքում ապրանքների ծառայությունների և այլ ծախսերի գծով առաջացած պարտավորություններին անդրադառնալ պարտավորությունների գույքագրում կատարելուց հետո:

5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2025թ. հունվարի 1-ից:

 

Կողմ-14

 

դեմ-10

 

ձեռնպահ-0

 

Առաքելյան Նորայր

Բաբայան Արայիկ

Գևորգյան Գևորգ
Դավթյան Կարեն
Եփրեմյան Տարոն

Եփրեմյան Բաբկեն

Մակինյան Վարդան
Մուքայելյան Վալերի

Վարդանյան Նորայր

Վարդանյան Սարգիս

Վարդանյան Սևակ
Պետրոսյան Ավետիք

Պողոսյան Մնացական
Պապոյան Դավիթ

Բաբայան Նարեկ

Բաղդասարյան Սահակ

Գալստյան Արթուր

Թադևոսյան Նունե

Խաչատրյան Արշակ

Հարոյան Լիլիթ

Մալխասյան Նորիկ

Վարդանյան Նորիկ

Ղամբարյան Գարիկ

Պալյան Գարիկ

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

Հավելված N 1

Չարենցավան համայնքի ավագանու

2024 թվականի դեկտեմբերի 20

N 111-Ն որոշման

 

Հավելված N 2

Չարենցավան համայնքի ավագանու

2024 թվականի դեկտեմբերի 20

N 111-Ն որոշման

 

Հավելված N 3

Չարենցավան համայնքի ավագանու

2024 թվականի դեկտեմբերի 20

N 111-Ն որոշման

 

Հավելված N 6

Չարենցավան համայնքի ավագանու

2024 թվականի դեկտեմբերի 20

N 111-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական: