Գլխավոր տեղեկություն
Համար
N 1213-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 1213-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով`

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2025 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

27.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1213-Ա որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ

NN

ը/կ

Ստուգվող

կազմակերպությունը

Ստուգման ենթակա ծրագիրը (միջոցառումը) և հարցը

Ստուգմամբ ընդգրկվող

ժամանակաշրջանը

1

2

3

4

1.

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ

Պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական գործունեության ստուգում

2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան

2.

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Կառավարության արտաքին քաղաքականության մշակում և իրագործման ապահովում 1061-11001

2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան

3.

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գիտական ենթակառուցվածքի արդիականացում 1162-11002 Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինում ու

համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծում 1162-32004

2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան

4.

«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական գործունեության ստուգում

2021 թ. 2-րդ - 4-րդ եռամսյակներ, 2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան

5.

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

 ՀՀ Սյունիքի մարզում տարածքային պետական կառավարում 1047

 Ճանապարհային ցանցի բարելավում 1049

 «Հանրակրթության ծրագիր» 1146

 «Ապահով դպրոց» 1183

 Տարածքային զարգացում 1212

ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների հաշվին նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ստուգում

2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան

6.

«Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան

7.

«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

8.

«Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ

Պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան

9.

«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան

10.

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»

ՓԲԸ

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան

11.

«Հայ Ալմաստ» ՓԲԸ

Պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

27.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան