ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1213-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով`
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2025 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
27.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1213-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ
NN ը/կ |
Ստուգվող կազմակերպությունը |
Ստուգման ենթակա ծրագիրը (միջոցառումը) և հարցը |
Ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը |
1 |
2 |
3 |
4 |
1. |
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ |
Պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական գործունեության ստուգում |
2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան |
2. |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
Կառավարության արտաքին քաղաքականության մշակում և իրագործման ապահովում 1061-11001 |
2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան |
3. |
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե |
Գիտական ենթակառուցվածքի արդիականացում 1162-11002 Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինում ու համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծում 1162-32004 |
2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան |
4. |
«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ |
Պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական գործունեության ստուգում |
2021 թ. 2-րդ - 4-րդ եռամսյակներ, 2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան |
5. |
ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ) |
● ՀՀ Սյունիքի մարզում տարածքային պետական կառավարում 1047 ● Ճանապարհային ցանցի բարելավում 1049 ● «Հանրակրթության ծրագիր» 1146 ● «Ապահով դպրոց» 1183 ● Տարածքային զարգացում 1212
ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների հաշվին նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ստուգում |
2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան |
6. |
«Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ |
ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում |
2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան |
7. |
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում |
2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան |
8. |
«Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ |
Պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում |
2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան |
9. |
«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում |
2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան |
10. |
«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ |
ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում |
2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան |
11. |
«Հայ Ալմաստ» ՓԲԸ |
Պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում |
2022-2024 թթ. և 2025 թ. հաշվետու ժամանակաշրջան |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |