ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«25» դեկտեմբերի 2024 թվականի N 150-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ և 10-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է․
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2025 թվականի տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի։
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնությունները՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
կողմ (15) |
դեմ (0) |
ձեռնպահ (0) |
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ |
ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ԼՈՒՍԻՆԵ ԵՐԻՑՅԱՆ |
ԳՈՌ ՄԱՐԿՈՍՅԱՆ |
ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ |
ԱՐԹՈՒՐ ՊԱՊԱՆՅԱՆ |
ՎԱՐՍԵՆԻԿ ԲԼԵՅԱՆ |
ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |
ՔՅԱԼՈ ՀԱՍՈՅԱՆ |
ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ |
ԳՐԻՇԱ ԿՈԲԱԼՅԱՆ |
ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ |
2024 թ. դեկտեմբերի 25 գ. Ջրվեժ |
Հավելված N 1 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 150-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել`
1) մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 10 000 (տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,
2) 300 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 20 000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ.
2. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել`
1) մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 10 000 (տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,
2) 300 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 20 000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ.
3. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համարհամայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել`
1) մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 10 000 (տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,
2) 300 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 20 000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ.
4. Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համարհամայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել` 40 000 (քառասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ.
5. Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար յուրաքանչյուր մասնակցի համար`համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել` 12 000 (տասներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ.
6. Համայնքի կողմից բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճար սահմանել՝
1) ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար`ամսական 200 (երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ,
2) ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` ամսական 10 (տասը) Հայաստանի Հանրապետության դրամ.
7. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճար սահմանել ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.
1) առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ ամսական 50 (հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ.
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ ամսական 20 (քսան) Հայաստանի Հանրապետության դրամ.
3) վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ ամսական 15 (տասնհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ.
4) գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ ամսական 3 (երեք) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ ամսական 8 (ութ) Հայաստանի Հանրապետության դրամ.
5) արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` ամսական 5 (հինգ) Հայաստանի Հանրապետության դրամ.
6) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն 7-րդ կետի 1)-ից 5) ենթակետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է 7-րդ կետի 1)-ից 5) ենթակետերով սահմանված առավել բարձր դրույքաչափով.
7) շինություններում (այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է 7-րդ կետի 1)-ից 5) ենթակետերով սահմանված դրույքաչափով:
8. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար աղբահանության վճար սահմանել՝ ամսական 50 (հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
9. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին:
10. Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 7-րդ կետի 1)-ից 5) ենթակետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`
1) ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3 000 (երեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, կամ
2) ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10 000 (տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ.
11. Սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված շենքերի, շինությունների և տարածքների մասով աղբի հեռացման հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող և ստացող կողմերի միջև կնքված պայմանագրով:
12. Ջրվեժ համայնքում համայնքի կողմից ջրամատակարարման ծառայության կազմակերպման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել`
1) ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր ջրի համար՝ 75.1 (յոթանասունհինգ ամբողջ մեկ) Հայաստանի Հանրապետության դրամ կամ՝
2) ըստ տնտեսության՝ յուրաքանչյուր բաժանորդի համար ամսական՝ 5 303 (հինգ հազար երեք հարյուր երեք) Հայաստանի Հանրապետության դրամ.
13. Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝ մեկ երեխայի հաշվարկով ամսական՝
1) Ջրվեժ համայնքի բնակիչ հանդիսացողների համար՝ 8 000 (ութ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,
2) Ջրվեժ համայնքի բնակիչ չհանդիսացողների համար՝ սույն հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետում սահմանված տեղական վճարի կրկնակիի չափով՝ 16 000 (տասնվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։
3) 2020 թվականից հետո Լեռնային Ղարաբաղի տարածքից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների համար՝ սույն հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարի չափով՝ 8 000 (ութ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։
14. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության (երաժշտական դպրոց) ծառայություններից օգտվողների համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝ մեկ երեխայի հաշվարկով` ամսական՝
1) Ջրվեժ համայնքի բնակիչ հանդիսացողների համար՝ 4 000 (չորս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,
2) Ջրվեժ համայնքի բնակիչ չհանդիսացողների համար՝ 6 000 (վեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ.
3) 2020 թվականից հետո Լեռնային Ղարաբաղի տարածքից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների համար՝ սույն հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարի չափով՝ 4 000 (չորս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։
15. Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝ փաստաթղթի յուրաքանչյուր թերթի համար` 50 (հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ.
16. Համայնքի կողմից անշարժ գույքի հասցեի տրամադրման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝ 5 500 (հինգ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ.
17. Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրի հանդիսությունների սրահում միջոցառումների կազմակերպման մեկ ժամվա համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝ 5 000 (հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
18. Համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների տրամադրման ծառայության վճար սահմանել՝ ամսական 300 (երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ յուրաքանչյուր հենասյան համար։
19. Համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝ 1 500 (մեկ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
20. Ինժեներաերկրաբանական ենթակառուցվածքների (վերգետնյա և (կամ) ստորգետնյա) ստեղծման (մոնտաժման, վերանորոգման, վերակառուցման և այլն) նպատակով շինարարության թույլտվության վճար՝ մինչև 50 գծամետրի համար՝ 20 000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ և 50 գծամետրը գերազանցող յուրաքանչյուր մեկ գծամետրի համար՝ 350 (երեք հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ։
Հավելված N 2 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 150-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Ջրվեժ համայնքում կենցաղային աղբահանության ծառայություններից օգտվողների համար 2025 թվականի համար սահմանված աղբահանության վճարի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ աղբահանության վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե վճարողները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքի անդամները (ծնող, կին/ամուսին, երեխա, անչափահաս քույր/եղբայր)։
2. Ջրվեժ համայնքի ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ`
1) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,
2) զինծառայող ծնողի երեխաների համար,
3) ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաների համար,
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաների համար,
5) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար,
6) հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
3. Եթե Ջրվեժ համայնքի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության (երաժշտական դպրոց) ծառայություններից օգտվողներն են սույն հավելվածի 2-րդ կետի 3-ից 6-րդ ենթակետերում նշված երեխաները, ապա նրանց համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ։
4. Ջրվեժ համայնքում համայնքի կողմից ջրամատակարարման ծառայություններից օգտվողների՝ ոռոգման սեզոնի ընթացքում խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու համար՝ 2025 թվականի մայիսի մեկից մինչև սեպտեմբերի երեսունն ընկած ժամանակահատվածի համար, կիրառվում են նվազեցման արտոնություններ, ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր ջրի համար այն սահմանելով՝ 30 (երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ։
5. Սույն հավելվածով նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը՝
1) սույն հավելվածի 1-ին կետում նշված դեպքերում՝ Ջրվեժ համայնքի ղեկավարին ուղղված՝ ծառայությունից օգտվող ընտանիքի անդամի դիմումը, որին կցվում են վերջինիս անձը հաստատող փաստաթղթի պատճենը, պաշտպանության ոլորտի իրավասու պետական կամ այլ մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի և (կամ) վկայականի և (կամ) տվյալ փաստը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները,
2) սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում՝ Ջրվեժ համայնքի ղեկավարին ուղղված՝ ծառայությունից օգտվողի օրինական ներկայացուցչի դիմումը, ծառայությունից օգտվողի անձը հաստատող փաստաթղթի կամ ծննդյան վկայականի պատճենը, պաշտպանության ոլորտի իրավասու պետական կամ այլ մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի և (կամ) վկայականի և (կամ) տվյալ փաստը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները, հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը հավաստող, այդ թվում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշման և օրենքով նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|