Գլխավոր տեղեկություն
Համար
N 136-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2024
Ընդունող մարմին
Տաշիր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.12.2024
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
25.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2024 թվականի N 136-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով՝

 

Տաշիր համայնքի ավագանին որոշում է ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի տարածքում աղբի հավաքման և փոխադրման համար թույլտվություն տրամադրելու պայմաններն ու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից

 

Կողմ -13

Է. ԱՐՇԱԿՅԱՆ

Կ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Տ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

Գ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ. ՄԱՐԴՈՅԱՆ

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Վ. ՅՈՒՍՈՒԲՈՎ

Գ. ՋԱՎՈՒԿՑՅԱՆ

Ա. ՍՈԼՈՅԱՆ

Է. ՍՈՂՈՅԱՆ

Ա. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -5

Վ. ԱՆԱԽԱՍՅԱՆ

Ն. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ի. ՏՈՄԵՅԱՆ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Է. ԱՐՇԱԿՅԱՆ

 

2024 դեկտեմբերի 25

ք. Տաշիր

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու

2024 թվականի դեկտեմբերի 25-ի

N 136-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի (այսուհետ՝ Համայնք) տարածքում աղբի հավաքման և փոխադրման համար Համայնքի ղեկավարի կողմից թույլտվության տրամադրման պայմաններն ու կարգը:

2. Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը տրամադրում է Համայնքի ղեկավարը՝ համաձայն սույն պայմանների և կարգի։

3. Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունները տրամադրվում են կոնկրետ աղբահանության վճար վճարողների քանակի համար՝ վճարովի հիմունքներով: Թույլտվությունների համար վճարների դրույքաչափերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ավագանին, որոնք, սակայն, չեն կարող գերազանցել համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հաշվարկվելիք դրույքաչափերի 20 տոկոսը:

4. Աղբի հավաքման և փոխադրման թույլտվություններ կարող են տրամադրվել նաև շինարարական և խոշոր եզրաչափի աղբի աղբահանության վճար վճարողներին՝ աղբն ինքնուրույն հավաքելու և փոխադրելու համար:

5. Շինարարական և խոշոր եզրաչափի կամ տեսակավորված աղբ առաջացնող անձինք (այդ թվում՝ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատեր) աղբի հավաքման և տեղափոխման թույլտվություն ստանալու համար՝ գրավոր դիմում են ներկայացնում Համայնքի ղեկավարին։

6. Դիմումում պետք է նշվի աղբի տեսակը, գտնվելու վայրը, ծավալը կամ զանգվածը, աղբի հավաքման և փոխադրման նախատեսվող ժամկետները, պարբերականությունը, այլ անհրաժեշտ տվյալներ:

7. Դիմողը պետք է ներկայացնի հավաստի տվյալներ այն մասին, որ տիրապետում է այդ աշխատանքների կատարման համար բավարար նյութատեխնիկական միջոցներով:

8. Դիմումը համայնքապետարանում մուտքագրվելուց հետո եռօրյա ժամկետում կազմվում է թույլտվության նախագիծը:

9. Թույլտվության նախագծում սահմանվում են`

1) աղբի տվյալ տեսակի հավաքման և փոխադրման համար առաջադրվող պայմանները.

2) աղբի տեղափոխման երթուղին.

3) աղբի տեղադրման վայրը.

4) թույլտվության տրամադրման վճարի չափը.

5) աշխատանքների կատարման ժամկետները.

10. Համայնքի ղեկավարի կողմից հաստատված թույլտվությունը դիմողին տրամադրվում է համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափերով հաշվարկված և թույլտվության նախագծում նշված վճարի անդորրագիրը ներկայացնելուց հետո:

11. Շինարարական, խոշոր եզրաչափի և (կամ) տեսակավորված աղբի աղբահանությանը թույլտվություն ստացած անձինք՝ աղբահանությունն իրականացնում են այն պայմանով, որ`

1) նվազեցվի և չեզոքացվի աղբի բացասական (վտանգավոր) ներգործությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.

2) աղբահանության ընթացքում ապահովվի բնակչության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմաններ.

3) աղբի հավաքումն ու փոխադրումը կատարվի պարբերաբար` աղբի առաջացումից (գոյացումից) հետո երեք օրվա ընթացքում,

4) բացառվի աղբի մնացորդներով շրջակայքի աղտոտումը:

12. Շինարարական, խոշոր եզրաչափի և (կամ) տեսակավորված աղբ առաջացնողները ազատվում են աղբահանության վճարից, եթե նշված աղբը հավաքում և փոխադրում են սեփական միջոցներով` Համայնքի ղեկավարի տրամադրած թույլտվության հիման վրա, կամ նման թույլտվություն ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա:

13. Շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար թույլտվություն ստացած անձինք Համայնքի ղեկավարի որոշմամբ կարող են զրկվել աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված` աղբի հավաքմանը կամ փոխադրմանը ներկայացվող պահանջները մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ խախտելու դեպքում:

14. Առանց թույլտվության շինարարական և խոշոր եզրաչափի աղբը ինքնուրույն փոխադրելը և տեղադրելը առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝

Ն.ՍՈԼՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2024 թվական: