ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբեր 2024 թվականի թիվ 158-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 157-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է`
1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» N 157-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Տող 1261 - Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) 123766.3» թիվը փոխարինել «185279.3» թվով:
2) Տող 11301 - Համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) թույլտվության համար «80000.0» թիվը փոխարինել «186000.0» թվով:
3) Բաժին 4 խումբ 2 դաս 1 (Գյուղատնտեսություն) հոդված «4729» (Այլ նպաստներ բյուջեից) «0.0» թիվը փոխարինել «800.0» թվով:
4) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված «5113» (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) «608601.2» թիվը փոխարինել «645144.2» թվով:
5) Բաժին 5 խումբ 1 դաս 1 (Աղբահանում) հոդված «4215» (Ապահովագրական ծախսեր) «700.0» թիվը փոխարինել «825.0» թվով:
6) Բաժին 6 խումբ 3 դաս 1 (Ջրամատակարարում) հոդված «5113» (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) «50000.0» թիվը փոխարինել «62970.0» թվով:
7) Բաժին 6 խումբ 3 դաս 1 (Ջրամատակարարում) հոդված «5112» (Շենքերի և շինությունների կառուցում) «472922.1» թիվը փոխարինել «484922.1» թվով:
8) Բաժին 10 խումբ 7 դաս 1 (Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված «4727» (Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) «4200.0» թիվը փոխարինել «3800.0» թվով:
9) Բաժին 10 խումբ 7 դաս 1 (Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված «4729» (Այլ նպաստներ բյուջեից) «7500.0» թիվը փոխարինել «7900.0» թվով:
10) Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված «4891» (Պահուստային միջոցներ) «130212.4» թիվը փոխարինել «235287.4» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -12
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|