ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024 թվականի N 119-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Թումանյան համայնքի 2025 թվականի բյուջեն`
/հազ. դրամ/ | |||
Վարչական բյուջե |
Ֆոնդային բյուջե |
Ընդամենը | |
Եկամտային մաս |
382361,6 |
221000,0 |
533261,6 |
Ծախսային մաս |
382361,6 |
282500,0 |
664861,1 |
Հավելուրդ |
61500,0 | ||
Պահուստային ֆոնդ |
25706,6 |
2. Հաստատել Թումանյան համայնքի 2025 թվականի բյուջեի եկամտային մասը ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել Թումանյան համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսային մասը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:
4. Հաստատել Թումանյան համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսային մասը ըստ տնտեսագիտականդասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:
5. Հաստատել Թումանյան համայնքի 2025 թվականի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված 4-ի:
6. Հաստատել Թումանյան համայնքի 2025 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի)՝ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները համաձայն հավելված 5-ի:
7. Հաստատել Թումանյան համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:
8. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:
9. Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Կողմ -9
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀՈՎՆԱՆ ԽԱՉԻԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ |
ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|