ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 1978 թ. N 18
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1969 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 113 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Անտառային տնտեսությանը պատճառած վնասի դիմաց նյութական պատասխանատվությունը ուժեղացնելու նպատակով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1969 թվականի փետրվարի 21-ի «Անտառային տնտեսությանը պատճառած վնասի դիմաց գանձումների չափը հաշվելու սակագները հաստատելու և այն պաշտոնատար անձանց պատասխանատվությունը սահմանելու մասին, որոնց մեղքով թույլ են տրվել անտառախախտումներ» N 113 որոշման առդիր N 5 նոր հավելվածը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1969 թվականի փետրվարի 21-ի N 113 որոշման N 5 հավելվածը:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թ. հունվարի 17-ի N 18 որոշմամբ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 5 Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1969 թ. փետրվարի 21-ի N 113 որոշման |
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ԽՈՏՀՈՒՆՁ ԿԱՏԱՐԵԼՈՎ ԵՎ ԱՆԱՍՈՒՆ ԱՐԱԾԵՑՆԵԼՈՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՇՎԵԼՈՒ
Ս Ա Կ Ա Գ Ն Ե Ր
____________________________________________________________________________________________ | |
Տարածությունների կատեգորիաները |
Գանձումների չափը (ռուբ. և կոպ.) |
____________________________________________________________________________________________ | |
I. Մեկ հեկտարի վրա ինքնագլուխ խոտհնձի դեպքում | |
խոտհարքներում և արոտահողահանդակներում |
400-00 |
բարելավված բնական արոտավայրերում |
200-00 |
չբարելավված բնական արոտավայրերում |
100-00 |
խոտհարքահանդակներից դուրս տարածություններ |
250-00 |
II. Անասունի ինքնագլուխ արածեցման դեպքում մեկ գլխի համար | |
արոտահողահանդակներում` | |
2 տարեկանից բարձր խոշոր եղջերավոր անասուն և ձիեր |
13-50 |
մինչև 2 տարեկան խոշոր եղջերավոր անասունի և ձիերի մատղաշ ու մանր անասուն |
4-50 |
այծեր |
9-00 |
խոտհարքահանդակներից դուրս տարածություններում |
|
2 տարեկանից բարձր խոշոր եղջերավոր անասուն և ձիեր |
20-00 |
մինչև 2 տարեկան խոշոր եղջերավոր անասունի և ձիերի մատղաշ ու մանր անասուն |
7-00 |
այծեր |
13-50 |
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ: | Եթե ինքնագլուխ խոտհնձով կամ անասուն արածեցնելով վնասվել կամ ոչնչացվել են անտառային կուլտուրաներ, բնական ծագման կամ ինքնացանքս մատղաշ բույսեր, գանձումների չափը հաշվվում է միաժամանակ սույն սակագներով ինչպես նաև ձեռնարկությունների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, հիմնարկների ու քաղաքացիների կողմից անտառային կուլտուրաների, բնական ծագման կամ ինքնացանքս մատղաշ բույսերի և անտառանորացման համար նախատեսված տարածությունների ոչնչացմամբ կամ վնասումով անտառային տնտեսությանը պատճառած վնասի դիմաց գանձումների չափերը հաշվելու համար սակագներով: |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |