ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
24 դեկտեմբերի 2024 թ. |
N 247-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 3-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 4-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 4973-Ա որոշումը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը (կցվում է)։
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. դեկտեմբերի 24 Երևան |
ՕՐԱԿԱՐԳ
1. Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևանի զարգացման 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
3. Երևան քաղաքի վարչական տարածքում առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտում գործունեության կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները և լրացուցիչ կանոններ սահմանելու մասին: (Չզեկուցվող)
4. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 48-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին: (Չզեկուցվող)
5. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 48-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին: (Չզեկուցվող)
6. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 48-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
7. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
8. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
9. «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու, «Երևանի «Մալաթիա-Սեբաստիա» մանկական առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպելու մասին: (Չզեկուցվող)
10. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
11. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 48-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
12. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
13. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման տրամադրելու և օտարման 2025 թվականի ծրագրի (ներառյալ՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ: (Չզեկուցվող)
14. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N 561-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
15. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
16. Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
17. Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին: (Չզեկուցվող)
18. Երևան համայնքում տեղական տուրքերի 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին: (Զեկուցվող)
19. Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին: (Զեկուցվող)
20. Երևան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին: (Զեկուցվող)
21. Երևան համայնքում 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին: (Զեկուցվող)
22. Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին: (Զեկուցվող)
23. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մարտի 15-ի N 194-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: (Զեկուցվող)