ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
24 դեկտեմբերի 2024 թ. |
N 258-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը` համաձայն հավելվածի:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. դեկտեմբերի 24 Երևան |
ՀԱՎԵԼՎԱԾ
Կազմված է «_____» ______ 2024թ. և բաղկացած է 2 թերթից Տպագրված է ընդամենը 4 օրինակ Օրինակ ---- |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության 24.12.2024թ. 258-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետ՝
Տ․ ԱՎԻՆՅԱՆ |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից N «25» դեկտեմբերի 2019թ. Գրանցման համար՝ 286.215.1107479
ՀՎՀՀ՝ 02819226 25.12.2019թ. գրանցված կանոնադրության թիվ ____փոփոխությունը գրանցված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից _____ ____ 20___թ.
աշխատակից՝ ______________ _____________ |
«ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(փոփոխություն)
Ե Ր Ե Վ Ա Ն 2024 թ.
1. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) Կանոնադրության 2.3-րդ կետի 8-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) Կանոնադրության 2.3-րդ կետը լրացնել նոր 9-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«9) անշարժ գույքի կամ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի սանիտարական մաքրման, այդ թվում՝ ձնամաքրման, ծառայությունների մատուցում:»:
2. Սույն փոփոխությունը հանդիսանում է 25.12.2019թ. պետական ռեգիստրում գրանցված «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության անբաժանելի մասը: