Գլխավոր տեղեկություն
Համար
N 4949-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.12.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
19.12.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4949-Ա

«19» դեկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի Հ.4670-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով «Ջի Էյ Փրոջեքթ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Խեբոյանի 09.12.2024թ. հ.Դ-156487-24 դիմումը.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2024 թվականի նոյեմբերի 29-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ. 4670-Ա որոշման հավելվածի 15-րդ կետը:

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

19.12.2024թ.

հ. 4949-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Էդուարդ Ավետիսյան

Սոֆիայի /Նոր Արեշ 26-րդ/ փողոց, հ.69

բնակելի տուն

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 04.03.2022թ. հ.1738 և հ.1737 վկայագրերով, Էդուարդ Ավետիսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Սոֆիայի /Նոր Արեշ 26-րդ/ փողոցի հ.69 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Սոֆիայի փողոց, հ.69/1

01053RCKRTXM

 

2

Վահան Բեգոյան

Ազատամարտիկների /

Դիմիտրովի փողոց/ պողոտա, հ.74

բնակելի տուն

Վահան Բեգոյանին պատկանող, Ազատամարտիկների /Դիմիտրովի փողոց/ պողոտայի հ.74 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.7834/ տրամադրել հասցե՝ Ազատամարտիկների պողոտա, հ.74/2

0105365YEBLS

 

3

Տաթևիկ Հովհաննիսյան

/լիազորված անձ/

Արտյոմ Սահակյան

Գ. Աղաբաբյան փողոց, հհ.15/19,

15/20 և հ.17/21

հողամաս

Արտյոմ Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Աղաբաբյան փողոցի հհ.15/19, 15/20 և հ.17/21 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հհ.28022023-01-0115, 13092023-01-0033 և հ.22092023-01-0250/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Գ. Աղաբաբյան փողոց, հ.15/19

01043BZBR22Y

 

4

Մարինա Առուշանյան

Ս. Վրացյան փողոց, հ.89/4

հողամաս

Մարինա Առուշանյանին սեփականության իրավունքով պատկանող, Ս. Վրացյան փողոցի հ.89/4 հասցեում գտնվող բնակելի տների /վկ. հ.22052020-01-0221, համատեղ հողամաս 23.28քմ, շինություններ 11.09քմ և 1.03քմ / բաժանման հատակագծով առանձնացվող 62.55քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Ս. Վրացյան փողոց, հ.89/7

01063GXFPQK9

 

5

Արլետա Ավչյան, Դանիել Ստեփանյան և Հռիփսիմե Բալայան

Արին-Բերդի փողոց, 5-րդ նրբանցք, հ.1

շինություն

Արլետա Ավչյանին, Դանիել Ստեփանյանին և Հռիփսիմե Բալայանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի հ.1 հասցեում գտնվող շինություններին /վկ. հ.03032017-01-0196/ տրամադրել հասցե՝

Արին-Բերդի փողոց, 5-րդ նրբանցք, հ.2/13

01053V6UYM4M

 

6

«ՋԻ ԷՅ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊԸ

Ամիրյան փողոց, հ.4/4 շենք, հ.70

ավտոկա-յանատեղ

«ՋԻ ԷՅ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊԸ-ին սեփականության իրա-վունքով պատկանող, Ամիրյան փողոցի հ.4/4 շենքի հ.70 հասցեում գտնվող ավտոկայանատեղի /վկ. հ.13112019-01-0362/ բաժանման հատակագծով առանձնացվող 56.33քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ամիրյան փողոց, հ.4/4 շենք, ավտոկայանատեղ հ.70/1

01063TMQGAKT

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան