Գլխավոր տեղեկություն
Համար
N 4989-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 25.12.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.12.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4989-Ա

«20» դեկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի Հ.3171-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.12.2024 թվականի եզրակացությունը, քաղաքացու դիմումը.

 1. Երևանի քաղաքապետի 2022 թվականի օգոստոսի 22-ի «Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Վարշավյան փողոց հ.35 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Սվետլանա Թևանի Ղարիբյանի և Սեդրակ Թևանի Ղարիբյանի իրավունքները վերականգնելու, 35.57քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.3171-Ա որոշման 3-րդ կետում՝ «ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին» բառերը փոխարինել «ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով:

 2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան