ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 1991 թվականի N 176
քաղ. Երևան
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԸ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲԱՇԽԵԼԻՍ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքի 8 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
Լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների անասնագլխաքանակը գյուղացիական տնտեսություններին բաշխելիս սահմանել անասնագլխաքանակի նվազագույն չափ, համաձայն հավելվածի:
Թույլատրել հողային ռեֆորմի և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովներին` բացառության կարգով, անասնազուրկ, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, կենսաթոշակառուներին, անաշխատունակ, հաշմանդամ անձինք ունեցող ընտանիքներին սեփականաշնորհել 1-ական գլուխ կով կամ էգ մոզի, առանց բնամթերային պարտավորությունների:
(որոշումը լրաց. 31.12.91 N 695)
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ |
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԸ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲԱՇԽԵԼԻՍ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ
|
Անասունի տեսակը |
Քանակը |
| Խոշոր եղջերավոր անասուն այդ թվում` կով |
5 2 |
| Մանր եղջերավոր անասուն այդ թվում` մաքի |
20 6 |
| Խ ո զ այդ թվում` խոզամայր |
15 3 |
| Թռչուն այդ թվում` ածան հավ |
300 250 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 31.12.1991, N 695 | 31.12.1991, N 176 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|