Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 172-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.08.15/25(469).1 Հոդ.236.2
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.07.2013
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 հուլիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013295

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 հուլիսի 2013 թ.

թիվ 172-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ՝ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԵՐԻ) ՓԱՅԵՐԻ, ԴՐԱՆՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՄՍԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը, և

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

(նախաբանը փոփ. 15.07.14 թիվ 173-Ն)

1. Հաստատել մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակցին տրամադրվող՝ «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի, դրանց ընդհանուր հաշվարկային արժեքի, ինչպես նաև մասնակցի միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարի մասին տեղեկանքի ձևը»` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի և «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի, դրանց ընդհանուր հաշվարկային արժեքի, ինչպես նաև մասնակցի միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարի մասին տեղեկանքի լրացման ուղեցույցը»` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. հուլիսի 12
Երևան

 

 

 

Հավելված 1
Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի հուլիսի 9-ի

թիվ 172-Ն որոշմամբ

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԵՐԻ) ՓԱՅԵՐԻ, ԴՐԱՆՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՄՍԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

1. Հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար

2. Անուն

3. Ազգանուն

     

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

4. Փայերի քանակը ըստ ֆոնդերի

Կառավարչի անվանում Ա

 

Ֆոնդի անվանում 1/ գաղտնագրված ծածկագիրը

 

Ֆոնդի անվանում 2/ գաղտնագրված ծածկագիրը

Կառավարչի անվանում Բ

 

Ֆոնդի անվանում 1/ գաղտնագրված ծածկագիրը

 

Ֆոնդի անվանում 2/ գաղտնագրված ծածկագիրը

5. Փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը (ՀՀ դրամ)

6. Հատուցվող գումարը (ՀՀ դրամ)

   

7. Ընդհանուր գումարը (ՀՀ դրամ)

8. Ամսական վճարի չափը (ՀՀ դրամ)

9. Ամսական վճարը արտահայտված հիմնական կենսաթոշակի մասերով

     

Ձեր կենսաթոշակը կարող եք ստանալ՝ _ _ _ _ _ _ _ __ _ _ __ _ _ __ _ _ __ _ _ __ _ __ _ _ _:

Վերոնշյալ տեղեկությունները ներկայացված են ______________ դրությամբ և կարող են փոփոխվել:

               (օր/ամիս/տարի)

 

 

Հավելված 2
Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի հուլիսի 9-ի

թիվ 172-Ն որոշմամբ

 

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի, դրանց ընդհանուր հաշվարկային արժեքի, ինչպես նաև մասնակցի միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարի մասին տեղեկանքի լրացման ուղեցույց

 

1. «1. Հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում լրացվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը,

2. «2. Անուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

3. «3. Ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

4. «4. Փայերի քանակը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի կողմից կենսաթոշակային հաշվի տվյալների վերաբերյալ տեղեկությունների ստացման դիմումը (ՀՀ ԿԲ խորհրդի 21.06.2011 թիվ 171-Ն որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու, սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ի հավելված 5-ով նախատեսված) ներկայացնելու պահի դրությամբ մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի քանակը ըստ ֆոնդերի արտահայտված թվերով և կլորացված ստորակետից հետո վեց նիշի ճշտությամբ,

(4-րդ կետը փոփ. 13.12.24 թիվ 224-Ն)

5. «5. Փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի կողմից կենսաթոշակային հաշվի տվյալների վերաբերյալ տեղեկությունների ստացման դիմումը (ՀՀ ԿԲ խորհրդի 21.06.2011 թիվ 171-Ն որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու, սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ի հավելված 5-ով նախատեսված) ներկայացնելու պահի դրությամբ մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը արտահայտված ՀՀ դրամով,

(5-րդ կետը փոփ. 13.12.24 թիվ 224-Ն)

6. «6. Հատուցվող գումարը» վանդակում, եթե հատուցման դեպքը առկա է, պարտադիր լրացվում է երաշխիքային ֆոնդի կողմից մասնակցին հատուցվող ՀՀ դրամով արտահայտված գումարի չափը, ընդ որում, եթե մասնակցի կատարած պարտադիր կուտակային վճարների հատուցման դեպքը բացակայում է, ապա «8. Հատուցվող գումարը» վանդակում լրացվում է «0»,

7. «7. Ընդհանուր գումարը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցների և մասնակցի կատարած պարտադիր կուտակային վճարների հատուցման դեպքի առկայության դեպքում հատուցման գումարի հանրագումարը,

8. «8. Ամսական վճարի չափը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցների և մասնակցի կատարած պարտադիր կուտակային վճարների հատուցման դեպքի առկայության դեպքում հատուցման գումարի հանրագումարը հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը արտահայտված ՀՀ դրամով, որը հաշվարկվում է դիմումի ներկայացման պահի դրությամբ մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի ընդհանուր հաշվարկային արժեքի, երաշխիքային ֆոնդի հատուցման գումարի և երկու սեռի համար ունիվերսալ մահացության աղյուսակների կիրառմամբ,

9. «9. Ամսական վճարը արտահայտված հիմնական կենսաթոշակի մասերով» վանդակում պարտադիր լրացվում է «8. Ամսական վճարի չափը» վանդակում լրացված գումարը արտահայտված հիմնական կենսաթոշակի մասերով,

10. «Ձեր կենսաթոշակը կարող եք ստանալ» դաշտում՝ ելնելով մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի ընդհանուր հաշվարկային արժեքից և հատուցվող գումարից, պարտադիր լրացվում է մասնակցի կողմից իր կենսաթոշակի ստացման հնարավոր տարբերակ(ներ)ը: Ընդ որում, եթե մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցների և մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների հատուցման դեպքի առկայության դեպքում հատուցման գումարի հանրագումարը հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը փոքր կամ հավասար է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից, ապա «Ձեր կենսաթոշակը կարող եք ստանալ» վանդակում լրացվում է «անուիտետի, ծրագրային վճարի կամ/և միանվագ վճարի ձևով», եթե մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցների և մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների հատուցման դեպքի առկայության դեպքում հատուցման գումարի հանրագումարը հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը մեծ է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից, բայց փոքր հիմնական կենսաթոշակի հնգապատիկից, ապա «Ձեր կենսաթոշակը կարող եք ստանալ» վանդակում լրացվում է «միայն անուիտետի ձևով», և եթե մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցների և մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների հատուցման դեպքի առկայության դեպքում հատուցման գումարի հանրագումարը հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը, ապա «Ձեր կենսաթոշակը կարող եք ստանալ» դաշտում լրացվում է «հիմնական կենսաթոշակի հնգապատիկն ապահովող անուիտետի, իսկ մնացած մասը անուիտետի, ծրագրային վճարի կամ միանվագ վճարի ձևով»,

11. «Վերոնշյալ տեղեկությունները ներկայացված են _____________ դրությամբ և կարող են

  (օր/ ամիս/ տարի)

փոփոխվել:» վանդակում լրացվում է կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկությունների ստացման դիմումը ներկայացնելու ամսաթիվը:

(հավելվածը փոփ. 13.12.24 թիվ 224-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.12.2024, թիվ 224-Ն 24.12.2024, թիվ 172-Ն
15.07.2014, թիվ 173-Ն 25.08.2014, թիվ 172-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան