ՈՒՂՂՈՒՄ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի օգոստոսի 9-ի N 043/51333-2024 գրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի hունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1412-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 1546-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 962-Ն որոշման մեջ տեղ գտած վրիպակների կապակցությամբ՝ խնդրում ենք նշված որոշման մեջ կատարել հետևյալ ուղղումները.
1) 1-ին կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե. 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«33. Խնամքի հատման տեխնոլոգիական գործընթացում աճման ենթակա ընդհանուր ծառերի վնասումը չպետք է գերազանցի` լուսավորման և մաքրման հատումների դեպքում` ծառերի ընդհանուր քանակի 2 տոկոսը, նոսրացման և անցումային հատումների դեպքում՝ 3 տոկոսը: Հատատեղում կոճղերի բարձրությունը պետք է կազմի հատված ծառերի տրամագծի 1/3-ից ոչ ավելին, իսկ նրբափող (մինչև 8 սմ) տրամագիծ ունեցող ծառերի դեպքում` 5 սմ ոչ ավելին: Հատման ընթացքում վնասվածության պատճառով կենսունակությունը կորցրած ծառերը հաշվառվում են, կազմվում է լրացուցիչ հաշվեգնահատման ցուցակ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի օգոստոսի 4-ի N 267-Ն հրամանի։»,
2) 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա. 5-րդ կետի 2-րդ և 6-րդ կետի 5-րդ պարբերությունների «փշատերևավորներ» բառը փոխարինել «ասեղնատերևավորներ» բառով,»։
ՀՀ վարչապետի աշխատակազմ
21.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|