1. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Աջակցել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը: |
2. |
Ծրագրի նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
4. |
Ծրագրի կատարողը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Տաշիր համայնք, սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
540,000,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում ապաստանած բռնի տեղահանված բնակիչներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Լեռնային Ղարաբաղից 1500 տեղահանվածների համար վարձակալված կացարանների վերանորոգում ու կահավորում (անհրաժեշտության դեպքում)՝ 200,000,000 դրամ.
2) անհրաժեշտ սննդի, վառելանյութերի, անկողնային, կենցաղային և հիգիենիկ պարագաների տրամադրում՝ 340,000,000 դրամ.
3) նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) կացարանների վերանորոգման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում՝ 200,000,000 դրամ.
2) կահույքի և կահավորանքի ձեքբերում՝ 100,000,000 դրամ.
3) անկողնային, կենցաղային և հիգիենիկ պարագաների ձեռքբերում՝ 100,000,000 դրամ.
4) սննդամթերքի ձեռքբերում՝ 70,000,000 դրամ.
5) վառելանյութերի ձեռքբերում՝ 70,000,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված
կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր չի նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |