Basic information
Number
թիվ 18
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.02.2000-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
Դատարանների նախագահների խորհուրդ
Enactment date
12.02.2000
Signing date
12.02.2000
Effective date
12.02.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2000 թվականի թիվ 18

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 68-73 ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 27.03.99 Թ. ԹԻՎ 8 ՈՐՈՇՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-73 հոդվածները և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրառելու դատական պրակտիկայի մասին» Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 27.03.99 թ. թիվ 8 որոշումը լրացնել 14-րդ կետով հետևյալ բովանդակությամբ`

«14. Ամուսնալուծության վերաբերյալ գործերով վճիռ կայացնելիս դատարանը գործին մասնակցող անձանց միջև բաշխում է միայն հայցադիմումի համար վճարված պետական տուրքը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ կետ), իսկ ամուսնալուծությունը գրանցելու համար, ներառյալ` վկայական տալը, պետական տուրքի գանձումը ոչ թե դատարանի, այլ Քաղաքացիական կացության գրանցման մարմինների իրավասությունն է («Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 12 հոդված)»:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation