Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 224-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2024
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.12.2024
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0224 Ն.13.12.24

 

13 դեկտեմբերի 2024 թվականի

թիվ 224-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ԹԻՎ 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով համալրել պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող դիմումների միասնական ձևերը և դրանց ներկայացման միասնական ընթացակարգը, և ապահովել մասնակիցների կողմից օրենքով սահմանված իրենց իրավունքներն իրագործելիս դիմումների լրացման և ներկայացման ընթացակարգի հստակություն և պարզություն,

հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ը հաստատելու մասին» թիվ 171-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

««Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ԵՎ ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձեվով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու, սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումների ձԵՎերը ԵՎ դրանց ներկայացման կարգը» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/07-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

2) Որոշման նախաբանում երրորդ պարբերության մեջ «15-րդ» բառից առաջ լրացնել «5-րդ հոդվածի 10-րդ մասը, » բառերով, «15-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը» բառերը փոխարինել «15-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը» բառերով, ինչպես նաև հանել «, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը» բառերը,

3) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1․ Հաստատել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու, սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ը՝ համաձայն սույն որոշման հավելվածի։»,

4) Որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ի Հավելվածի՝

ա) Վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Կանոնակարգ 10/07

 

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու, սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը»,

 

բ) 1-ին կետում «(այսուհետ՝ Օրենք)» բառերից հետո լրացնել «5-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված սոցիալական վճար կատարելը վերսկսելու,» բառերով,

գ) 4-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․ «Դիմումների ձևերը բաղկացած են դիմերեսից (լրացվող մաս)` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի, Հավելված 3-ի, Հավելված 5-ի, Հավելված 7-ի, Հավելված 9-ի, Հավելված 11-ի, Հավելված 13-ի, Հավելված 15-ի, Հավելված 17-ի և դարձերեսից (լրացման ուղեցույց)` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի, Հավելված 4-ի, Հավելված 6-ի, Հավելված 8-ի, Հավելված 10-ի, Հավելված 12-ի, Հավելված 14-ի, Հավելված 16-ի և Հավելված 18-ի:»։

2. Հաստատել Որոշման Հավելված 17-ը և Հավելված 18-ը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի։

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի փետրվարի 16-ի «Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին տեղեկատվությունները տրամադրելու և հրապարակելու կարգը» կանոնակարգ 10/28-ը հաստատելու մասին թիվ 19-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին տեղեկությունները տրամադրելու և հրապարակելու կարգը» կանոնակարգ 10/28-ի 27-րդ կետում «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» բառերը փոխարինել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու, սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» բառերով։

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի ««Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի 32-րդ կետի 7-րդ ենթակետում «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» բառերը փոխարինել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու, սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» բառերով։

5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի «Կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, բովանդակությունը և պարբերականությունը» կանոնակարգ 5/08-ը հաստատելու մասին թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, բովանդակությունը և պարբերականությունը» կանոնակարգ 5/08-ի 3-րդ կետի 7-րդ ենթակետում «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» բառերը փոխարինել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու, սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» բառերով։

6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 30-ի «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման և հաշվի օպերատորների գործունեության կարգը» կանոնակարգ 5/15-ը հաստատելու մասին թիվ 211-Ն որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման և հաշվի օպերատորների գործունեության կարգը» կանոնակարգ 5/15-ի 5-րդ կետի 1-ին ենթակետում «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» բառերը փոխարինել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու, սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» բառերով։

7. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 9-ի «Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակցին տրամադրվող՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի, դրանց ընդհանուր հաշվարկային արժեքի, ինչպես նաև մասնակցի միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարի մասին տեղեկանքի ձևը հաստատելու մասին» թիվ 172-Ն որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի, դրանց ընդհանուր հաշվարկային արժեքի, ինչպես նաև մասնակցի միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարի մասին տեղեկանքի լրացման ուղեցույցը» Հավելված 2-ի 4-րդ և 5-րդ կետերում «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» բառերը փոխարինել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու, սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» բառերով։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2024 թվականի դեկտեմբերի 13-ի

թիվ 224-Ն որոշման

 

 

«Հավելված 17

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական բանկի խորհրդի

 2011 թվականի հունիսի 21-ի

թիվ 171-Ն որոշմամբ հաստատված

կանոնակարգ 10/07-ի

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ

Ա. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

1. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար

2. անուն

3. ազգանուն

     

4. ծննդյան ամսաթիվ

5. սեռ

6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ

7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար

       

8. քաղաքացիություն

9. կենսական շահերի կենտրոն

10. անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար

11. ՀՎՀՀ

       

Բ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑ

12. ստացման եղանակ

13. լեզու

 

12.1. փոստով

                  

12.2. էլեկտրոնային փոստով

 

13.1. հայերեն

 

13.2. ռուսերեն

         

13.3. անգլերեն

Գ. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

14. փոստային ինդեքս

15. երկիր

16. վարչատարածքային միավոր

17. համայնք (վարչական շրջան)

18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան

         

19. հեռախոսի համար

20. բջջային հեռախոսի համար

21. էլեկտրոնային փոստի հասցե

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ։

 

ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՄ ԱՅՍՈՒՀԵՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:

ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ, ՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՈՒՂԱՐԿՎԻ ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ՆՇՎԱԾ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑՈՎ ԵՎ ՀԱՍՑԵՈՎ,

ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԴՐԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻՍ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:

ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՅԱՑՐԵԼ ԵՄ ՍԹԱՓ ՄՏՔՈՎ, ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ:

 

Մասնակցի/ լիազորված անձի ստորագրություն ______________________________

ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐՆ ԻՐ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՉԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԿԵՐՊ ՉԻ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ:

ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՒՄ Է ՎՃԱՐ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԻ:

22. ամսաթիվ

23. մասնակցի ստորագրություն

24. լիազորված անձի անուն, ազգանուն

25. լիազորված անձի ստորագրություն

       

Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցիցՆերմուծեք նկարագրությունը_23873

 

Հավելված 18

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական բանկի խորհրդի

 2011 թվականի հունիսի 21-ի

թիվ 171-Ն որոշմամբ հաստատված

կանոնակարգ 10/07-ի

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

1. «1.հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում լրացվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը (սույն վանդակը լրացվելիս 2-21-րդ վանդակները լրացվում են ինքնաշխատ, եթե մասնակիցների ռեեստրը վարողի կողմց այդ հնարավորությունն ապահովված է),

2. « 2․ անուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

3. «3․ ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

4. «4․ ծննդյան ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես` 01/01/1990,

5. «5․ սեռ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սեռը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես՝ իգական՝ Ի, արական՝ Ա,

6. «6․ անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում պարտադիր լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը,

7. «7․ անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը, եթե «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված անձնագրից բացի այլ փաստաթուղթ, կամ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի անձնագրի կամ անձի ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի նույնականացման համարը,

8. «8․ քաղաքացիություն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի քաղաքացիությունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, իսկ քաղաքացիության բացակայության դեպքում լրացվում է «քաղաքացիություն չունեցող անձ»,

9. «9․ կենսական շահերի կենտրոն» վանդակում պարտադիր լրացվում է օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի կենսական շահերի կենտրոնը (կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը (բնակության վայրն այն վայրն է, որտեղ անձը մշտապես կամ առավելապես ապրում է), և որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը),

10. «10․ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հաշվառման համարը,

11. «11․ ՀՎՀՀ» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հարկ վճարողի հաշվառման համարը,

12. «12․ ստացման եղանակ» դաշտում մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն ստանալու եղանակի ընտրության համար կատարվում է ձախից V-աձև նշում (կարելի է ընտրել «12.1.փոստով» կամ «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակներից միայն մեկը),

13. «13․ լեզու» դաշտում ձախից V-աձև նշումով դիմումատուի ցանկությամբ ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվությունը ստանալու մասնակցի նախընտրելի լեզուն, ընդ որում, կարելի է ընտրել «13.1 հայերեն», «13.2. ռուսերեն» կամ «13.3. անգլերեն» տարբերակներից միայն մեկը, իսկ եթե որևէ ընտրություն չի կատարվում, ապա տեղեկատվությունը ուղարկվում է հայերեն,

14. «14․ փոստային ինդեքս» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության վայրի փոստային ինդեքսը,

15. «15․ երկիր» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության երկրի անվանումը,

16. «16․ վարչատարածքային միավոր» վանդակում պարտադիր լրացվում է մարզի անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը, իսկ Երևան համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում՝ տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը),

17. «17․ համայնք (վարչական շրջան)» վանդակում պարտադիր լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևան համայնքի դեպքում՝ վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում՝ տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը,

18. «18․ բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան» վանդակում հաջորդաբար պարտադիր լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է մասնակիցը,

19. «19․ հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն հեռախոսների միջազգային կոդերը և համարները (բնակության, ծառայողական), որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,

20. «20․ բջջային հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն բջջային հեռախոսների միջազգային կոդերը և համարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,

21. «21․ էլեկտրոնային փոստի հասցե» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի էլեկտոնային փոստի հասցեն, որով մասնակիցը նախընտրում է ստանալ տեղեկատվություն մասնակիցների ռեեստրը վարողից, եթե ընտրվել է «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակը,

22. «ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ։» հայտարարության ներքևում «ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՄ ԱՅՍՈՒՀԵՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:

ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ, ՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՈՒՂԱՐԿՎԻ ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ՆՇՎԱԾ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑՈՎ ԵՎ ՀԱՍՑԵՈՎ,

ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԴՐԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻՍ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:

ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՅԱՑՐԵԼ ԵՄ ՍԹԱՓ ՄՏՔՈՎ, ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ:» նախադասություններից հետո պարտադիր դրվում է մասնակցի կամ իր լիազորված անձի ստորագրությունը։

23․«22. ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը, (օր/ամիս/տարի ֆորմատով), մասնավորապես` 01/01/2014,

24․«23. մասնակցի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին մասնակցի կողմից, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի լիազորված անձի կողմից, ապա վանդակը չի լրացվում,

25․«24. լիազորված անձի անուն, ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի լիազորված անձի անունը և ազգանունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին լիազորված անձի կողմից,

26․ «25. լիազորված անձի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի լիազորված անձի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին վերջինիս կողմից:»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2024 թվական: