ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4872-Ա |
«13» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ՕՆԼԻԱԴ» ՍՊԸ-ԻՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել լ/ա Գարրի Գրիգորյանի դիմումը՝ Երևան քաղաքում գովազդային վահանակների տեղադրման նպատակով «Օնլիադ» ՍՊԸ-ին հողամասերի կառուցապատման իրավունք տրամադրելու մասին։
Սայաթ-Նովայի պողոտային հարող տարածքում գտնվող 0.9քմ, Աբովյան փողոցին հարակից տարածքում գտնվող 4.0քմ, Աբովյան փողոցին հարակից տարածքում գտնվող 1.44քմ, Աբովյան փողոցին հարակից տարածքում գտնվող 4.0քմ, Աբովյան փողոցին հարակից տարածքում գտնվող 1.44քմ, Աբովյան փողոցին հարակից տարածքում գտնվող 1.44քմ, Աբովյան փողոցին հարակից տարածքում գտնվող 1.44քմ, Աբովյան փողոցին հարակից տարածքում գտնվող 1.44քմ, Աբովյան փողոցին հարակից տարածքում գտնվող 1.44քմ, Դավթաշեն Սիթիի դիմացի մայթին գտնվող 1.44քմ և Սարյան փողոցի՝ փոստի դիմացի մայթին հարակից տարածքում գտնվող 4.0քմ մակերեսով հողամասերը՝ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով՝ գտնվում են բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում, ընդգրկված են հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 1-ին և 5-րդ գոտիներում /հողամասերի ծածկագրերը համապատասխանաբար ներառված են Երևան քաղաքի ավագանու 30.05.2012թ. հ.456-Ն որոշման մեջ, տողեր՝ հ.36347-36353, 36347-36353, 33534-33536, 33688-33690, 32665, 36258-36262, 33688-33690, 33534-33536, 33534-33536, 03.05.2012թ. հ.446-Ն որոշման մեջ, տողեր՝ 20998-20999, 26.06.2012թ. հ.470-Ն որոշման մեջ, տող՝ 45779/։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49–րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3–րդ, 53–րդ, 59–րդ, 60–րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգը հաստատելու մասին» հ.286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի ա) ենթակետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման 39-րդ կետի 2-րդ մասի է) ենթակետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-67733-24 և Ն/70580-24 եզրակացությունները.
1. Սահմանել որ Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծերով՝ համաձայն կից հավելվածի։
2. Սույն որոշմանը կից հավելվածում նշված հողամասերը՝ գովազդային վահանակներ տեղադրելու նպատակով, կառուցապատման իրավունքով 3 /երեք/ տարի ժամկետով տրամադրել «Օնլիադ» ՍՊԸ–ին:
3. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Սայաթ-Նովայի պողոտային հարող տարածքում գտնվող 0.9քմ, Աբովյան փողոցին հարակից տարածքում գտնվող 4.0քմ, Աբովյան փողոցին հարակից տարածքում գտնվող 1.44քմ, Աբովյան փողոցին հարակից տարածքում գտնվող 4.0քմ, Աբովյան փողոցին հարակից տարածքում գտնվող 1.44քմ, Աբովյան փողոցին հարակից տարածքում գտնվող 1.44քմ, Աբովյան փողոցին հարակից տարածքում գտնվող 1.44քմ, Աբովյան փողոցին հարակից տարածքում գտնվող 1.44քմ, Աբովյան փողոցին հարակից տարածքում գտնվող 1.44քմ, Դավթաշեն Սիթիի դիմացի մայթին գտնվող 1.44քմ և Սարյան փողոցի՝ փոստի դիմացի մայթին հարակից տարածքում գտնվող 4.0քմ մակերեսով հողամասերին տրամադրել համապատասխանաբար՝ «Սայաթ-Նովայի պողոտա, հ.15/6», «Աբովյան փողոց, հ.11/5», «Աբովյան փողոց, հ.32/1», «Աբովյան փողոց, հ.22/6», «Աբովյան փողոց, հ.36/5», «Աբովյան փողոց, հ.25/7», «Աբովյան փողոց, հ.22/5», «Աբովյան փողոց, հ.32/2», «Աբովյան փողոց, հ.36/4», «Տ.Պետրոսյան փողոց, հ.29/7», «Սարյան փողոց, հ.25/3» հասցեները:
4. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Կենտրոն ու Դավթաշեն վարչական շրջանների ղեկավարներին:
5. Սույն որոշման հավելվածում նշված հողամասերի նկատմամբ, Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, լիազորել Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների ղեկավարներին՝ Երևանի քաղաքապետի անունից, «Օնլիադ» ՍՊԸ-ի հետ կնքել հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրեր՝ 3 /երեք/ տարի ժամկետով, վարձավճարը սահմանելով շուկայական արժեքին մոտարկված հողամասի կադաստրային արժեքի 15%-ի չափով՝ պայմանագրում ներառելով հետևյալ ենթակետերը՝
«4.1.4 Կառուցապատված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում սեփականատերն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով կառուցապատման իրավունք ունեցող անձին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».
«4.1.5 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված սեփականատերն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված (դադարած)՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից ստանալու պահից 3 ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող կառուցապատման իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն:».
«4.1.6 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 4.1.5-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին սեփականատիրոջ գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
ա) Սեփականատիրոջ գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
բ) Սեփականատիրոջ գրավոր ծանուցումն ուղարկվում է կառուցապատման իրավունք ունեցողի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում,
գ) Սեփականատիրոջ գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:».
«4.1.7 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 4.1.6-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից կառուցապատման իրավունք ունեցողը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Կառուցապատողն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:».
«5.3 Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով հողամասի կառուցապատման վճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում սեփականատերը պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել կառուցապատողին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) կառուցապատման վճարի աճի դեպքում հաշվարկված կառուցապատման վճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Կառուցապատման վճարը չի փոփոխվում, եթե կառուցապատողը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը սեփականատիրոջը ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին»:»:
6. Ընդունել ի գիտություն, որ հողամասերի կառուցապատման պայմանագրերն ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքները՝ պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեում։
7. Ընդունել ի գիտություն, որ հողամասերի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելու, օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու, հասցեներ տրամադրելու, հատակագծեր թողարկելու, ինչպես նաև կառուցապատման պայմանագրերի կնքման նոտարական վավերացման ծախսերն իրականացվելու են «Օնլիադ» ՍՊԸ-ի սեփական միջոցների հաշվին:
8. Գովազդային վահանակներ տեղադրող կազմակերպությունը պարտավոր է աշխատանքների ավարտից հետո, տարածքները պատշաճ ձևով բարեկարգել։
9. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
10. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների ղեկավարների վրա:
11. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 13.12.2024թ. հ. 4872-Ա որոշման |
ՑԱՆԿ
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ՕՆԼԻԱԴ» ՍՊԸ-ԻՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՍՑԵՆ |
ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍԸ /ՔՄ/ |
ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՏԻՆ |
ՀՈՂԱՄԱՍԻ ԾԱԾԿԱԳԻՐԸ | |
1. |
Սայաթ-Նովայի պողոտա, հ.15/6 |
0.9 |
1-ին |
01-006-416-001 |
2. |
Աբովյան փողոց, հ.11/5 |
4.0 |
1-ին |
01-006-417-001 |
3. |
Աբովյան փողոց, հ.32/1 |
1.44 |
1-ին |
01-006-121-010 |
4. |
Աբովյան փողոց, հ.22/6 |
4.0 |
1-ին |
01-006-127-001 |
5. |
Աբովյան փողոց, հ.36/5 |
1.44 |
1-ին |
01-006-114-001 |
6. |
Աբովյան փողոց, հ.25/7 |
1.44 |
1-ին |
01-006-416-001 |
7. |
Աբովյան փողոց, հ.22/5 |
1.44 |
1-ին |
01-006-127-001 |
8. |
Աբովյան փողոց, հ.32/2 |
1.44 |
1-ին |
01-006-121-010 |
9. |
Աբովյան փողոց, հ.36/4 |
1.44 |
1-ին |
01-006-121-010 |
10. |
Տ.Պետրոսյան փողոց, հ.29/7 |
1.44 |
5-րդ |
01-004-009-001 |
11. |
Սարյան փողոց, հ.25/3 |
4.0 |
1-ին |
01-006-526-009-001 |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|