Գլխավոր տեղեկություն
Համար
N 738-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 738-Ա

 

«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 540,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 19.12.24 N 903-Ա)

2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Անիթեքս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04230116) 2023 թվականի սեպտեմբերի 29-ին կնքված՝ N 2909 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անկողնային հավաքածուի, բարձերի և վերմակների ձեռքբերում` 61,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Առդելիկատես» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02207495) 2023 թվականի սեպտեմբերի 29-ին կնքված՝ N 29/09/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մսամթերքի մատակարարում` 2,340,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02226764) 2023 թվականի սեպտեմբերի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է թխվածքաբլիթի և շոկոլադե բատոնչիկի մատակարարում` 8,512,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Էյ Բի Սի Տեքստիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04230372) 2023 թվականի սեպտեմբերի 29-ին կնքված՝ N 2909 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սրբիչների մատակարարում` 13,850,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Պանդա Փափուկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01298623) 2023 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված՝ N 02/10/2023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում` 21,950,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Հայանտառ» ՊՈԱԿ «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ` 02512343) 2023 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված՝ N 10 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վառելափայտի մատակարարում` 5,328,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

20.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 738-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ»

 

1.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Աջակցել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը:

2.

Ծրագրի նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

4.

Ծրագրի կատարողը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Տաշիր համայնք, սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

540,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում ապաստանած բռնի տեղահանված բնակիչներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Լեռնային Ղարաբաղից 1500 տեղահանվածների համար վարձակալված կացարանների վերանորոգում ու կահավորում (անհրաժեշտության դեպքում)՝ 200,000,000 դրամ.

2) անհրաժեշտ սննդի, վառելանյութերի, անկողնային, կենցաղային և հիգիենիկ պարագաների տրամադրում՝ 340,000,000 դրամ.

3) նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) կացարանների վերանորոգման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում՝ 200,000,000 դրամ.

2) կահույքի և կահավորանքի ձեքբերում՝ 100,000,000 դրամ.

3) անկողնային, կենցաղային և հիգիենիկ պարագաների ձեռքբերում՝ 100,000,000 դրամ.

4) սննդամթերքի ձեռքբերում՝ 70,000,000 դրամ.

5) վառելանյութերի ձեռքբերում՝ 70,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չի նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

(հավելվածը փոփ. 29.12.23 N 946-Ա, խմբ. 19.12.24 N 903-Ա)

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

20.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ