Գլխավոր տեղեկություն
Համար
N 2040-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2024 թվականի N 2040-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԵՅՆԼԱՅՍԻՍ «ԲԼՈԿՉԵՅՆ ԷՆԴ ԴԻՋԻԹԼ ԱՍՍԹԵԹ ԻՆՎԵՍՏԻԳԵՅՇՆ ՍՈԼՅՈՒՇՆ» – ՉԵՅՆԼԱՅՍԻՍ ՌԵԱԿՏՈՐ (CHAINALYSIS «BLOCKCHAIN & DIGITAL ASSTET INVESTIGATION SOLUTION» – CHAINALYSIS REACTOR) ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում` փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9․1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների։

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար «Չեյնլայսիս Ինկ» («Chainalysis Inc.») ընկերությունից Չեյնլայսիս «Բլոկչեյն էնդ Դիջիթլ Ասսթեթ Ինվեստիգեյշն Սոլյուշն» – Չեյնլայսիս Ռեակտոր (Chainalysis «Blockchain & Digital Asstet Investigation Solution» – Chainalysis Reactor) ծրագրային ապահովման ձեռքբերման գնման գործընթացի կազմակերպման ժամանակ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 71-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2040-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2040-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2040-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2040-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2040-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2040-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2024 թվական: