Գլխավոր տեղեկություն
Համար
N 1993-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 19.12.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2024 թվականի N 1993-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1450-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի «Ներդրումների ներգրավման ծրագիրը հաստատելու մասին» N 1450-Լ որոշման N 2 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հավելվածի 5-րդ կետի «Վերջնաժամկետը» սյունակում «2024 թվականի դեկտեմբեր» բառերը փոխարինել «2025 թվականի դեկտեմբեր» բառերով.

2) հավելվածի 6-րդ կետում՝

ա․ «Վերջնաժամկետը» սյունակում «2024 թվականի դեկտեմբեր» բառերը փոխարինել «2026 թվականի դեկտեմբեր» բառերով,

բ․ «Միջոցառումը» սյունակը «ռեեստրի» բառից հետո լրացնել «(վարչական ռեգիստր)» բառերով,

գ․ «Պատասխանատու գերատեսչությունը» սյունակում «Վիճակագրական կոմիտե» բառերը փոխարինել «Արդարադատության նախարարություն» բառերով, իսկ «Կենտրոնական բանկ» բառերից առաջ լրացնել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա (համաձայնությամբ)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ