Գլխավոր տեղեկություն
Համար
N 2042-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2024 թվականի N 2042-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման hավելվածի՝

ա. 5-րդ կետում «իսկ տվյալների բացակայության դեպքում փոխհատուցման չափի հաշվարկման համար հիմք են ընդունվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից հաշվարկված անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի կազմում ներառված սեփականության իրավունքով գրանցված բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան արժեքը» բառերը փոխարինել «որը չի կարող պակաս լինել համապատասխան մարզկենտրոններում վաճառված բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի ձևավորված շուկայական միջինացված գնից» բառերով,

բ․ 14-րդ կետում «2024 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2025 թվականի մարտի 1-ը» բառերով,

գ․ 29-րդ կետում «հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «նոյեմբերի 1-ից» բառերով,

դ․ 31-րդ կետում «հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 1-ը» բառերով,

ե. 39-րդ կետում «փոխանցվում է վկայագիր ստացած անձի՝ առուվաճառքի պայմանագրում նշված բանկային հաշվեհամարին» բառերը փոխարինել «կարող է օգտագործվել միայն ձեռքբերվող բնակարանի (բնակելի տան) վերանորոգման կամ կենցաղային առաջնային գույքի ձեռքբերման նպատակով, սույն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 6-րդ գլուխների համաձայն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան