ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2001 թվականի N 667
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ՈՒ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով`
1. Ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` սույն որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովին ներկայացնել`
ա) մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության մարզերի սահմանների նկարագիրը և Հայաստանի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզը` նշելով մարզերի և Երևան քաղաքի սահմանները.
բ) մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը, ըստ ավարտվածության, Հայաստանի Հանրապետության համայնքների սահմանների նկարագիրը և Հայաստանի Հանրապետության մարզերի 1:25000 (1:50000) մասշտաբի տեղագրական քարտեզները` նշելով համայնքների սահմանները:
3. Կառավարական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից սույն որոշման 3-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպել դրանց քննարկումը`
ա) ըստ անհրաժեշտության ընդգրկելով համապատասխան մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին.
բ) մինչև 2004 թվականի մարտի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածները հաստատելու մասին», ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` քաղաքայի համայնքների սահմանները ճշգրտելու նպատակով մինչև 2001 թվականի հոկտեմբերի 1-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրել քաղաքային համայնքների` հաստատված գլխավոր հատակագծերի պատճենները:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու մասին» N 433, 1999 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի N 433 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 704 և 2000 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի N 433 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 533 որոշումները:
|
Հաստատված է ՀՀ վարչապետի 2001 թ. սեպտեմբերի 13-ի N 667 որոշմամբ |
Կ Ա Զ Մ
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Հ. Աբրահամյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ) |
| Ա. Զիրոյան | - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ |
| Ս. Ավետիսյան | - Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
| Ռ. Ալավերդյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
| Ա. Ջանջուղազյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ գլխավոր գանձապետ |
| Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ |
| Մ. Վարդանյան | - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ |
| Ս. Օհանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ |
| Է. Բարսեղյան | - Սյունիքի մարզպետ |
| Հ. Կարապետյան | - Արագածոտնի մարզպետ |
| Ա. Հերոյան | - Արմավիրի մարզպետ |
| Վ. Հակոբյան | - Գեղարքունիքի մարզպետ |
| Ա. Ղուլարյան | - Տավուշի մարզպետ |
| Վ. Մաթևոսյան | - Վայոց ձորի մարզպետ |
| Կ. Շահգելդյան | - Կոտայքի մարզպետ |
| Ա. Սարգսյան | - Արարատի մարզպետ |
| Ֆ. Փիրումյան | - Շիրակի մարզպետ |
| Հ. Քոչինյան | - Լոռու մարզպետ |
| Ռ. Նազարյան | - Երևանի քաղաքապետ |
| Հ. Վարդանյան | - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտ տնօրեն |
| Գ. Ավետյան | - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն |
| Ֆ. Ղազարյան | - «Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի նախագահ |
| Ֆ. Եգորյան | - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողաշինարարական վարչության պետ |
| Կ. Ամյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար): |
(կազմը փոփ. 26.03.02 N 157)