Գլխավոր տեղեկություն
Համար
N 413-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2024
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
18.12.2024
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2024

600.0413.18.12.24

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

18 դեկտեմբերի 2024 թվականի

N 413-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

703-713ՄՀՑ ԵՎ 758-768ՄՀՑ, 2300-2400ՄՀՑ, 2540-2570ՄՀՑ ԵՎ 2660-2690ՄՀՑ, 3600-3800ՄՀՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ե» ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 10-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի N 486-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել 703-713ՄՀց և 758-768ՄՀց, 2300-2400ՄՀց, 2540-2570ՄՀց և 2660-2690ՄՀց, 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ՝

1) 703-713ՄՀց և 758-768ՄՀց, 2300-2350ՄՀց, 2350-2400ՄՀց, 2540-2550ՄՀց և 2660-2670ՄՀց, 2550-2560ՄՀց և 2670-2680ՄՀց, 2560-2570ՄՀց և 2680-2690ՄՀց, 3600-3650ՄՀց, 3650-3700ՄՀց, 3700-3750ՄՀց, 3750-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների հրապարակման օր է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Մ. Մեսրոպյան

 

ք. Երևան

18 դեկտեմբերի 2024 թ.

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 18-ի

N 413-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

703-713ՄՀՑ ԵՎ 758-768ՄՀՑ, 2300-2400ՄՀՑ, 2540-2570ՄՀՑ ԵՎ 2660-2690ՄՀՑ, 3600-3800ՄՀՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն կանոնները կանոնակարգում են 703-713ՄՀց և 758-768ՄՀց, 2300-2400ՄՀց, 2540-2570ՄՀց և 2660-2690ՄՀց, 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունների տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման կարգը։

2. Մրցույթը կազմակերպվում է համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ ՀԾԿՀ) 2008 թվականի սեպտեմբերի 10-ի N 486-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոհաճախականու-թյունների օգտագործման թույլտվություն տրամադրելու համար մրցույթի կազմակերպման կանոնների (այսուհետ Մրցույթի կանոններ)՝ ՀԾԿՀ-ի 2024 թվականի դեկտեմբերի 18-ի N 414-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից, որը գործում է նույն որոշմամբ սահմանված աշխատակարգի համաձայն։

3. Սույն կանոնների 1-ին կետում նշված ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունների տրամադրման մրցույթները (այսուհետ՝ մրցույթ) կազմակերպվում և անցկացվում են փուլային եղանակով՝ ըստ հետևյալ ռադիոհաճախականությունների հատվածների (լոտերի).

1) 703-713ՄՀց և 758-768ՄՀց,

2) 2300-2350ՄՀց,

3) 2350-2400ՄՀց,

4) 2540-2550ՄՀց և 2660-2670ՄՀց,

5) 2550-2560ՄՀց և 2670-2680ՄՀց,

6) 2560-2570ՄՀց և 2680-2690ՄՀց,

7) 3600-3650ՄՀց,

8) 3650-3700ՄՀց,

9) 3700-3750ՄՀց,

10) 3750-3800ՄՀց։

4. Սույն կանոնների 3-րդ կետի 1-10-րդ ենթակետերում նշված ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունների տրամադրման մրցույթներից յուրաքանչյուրի դեպքում՝ 1ՄՀց ռադիոհաճախականությունների համար նվազագույն գումարը կազմում է 25 000 000 (քսանհինգ միլիոն) Հայատանի Հանրապետության դրամ, որը ներառում է օրենքով սահմանված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության տրամադրման պարտադիր վճարները։

5. Մրցույթի հրապարակման օրը մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է ՀԾԿՀ-ի՝ www.psrc.am և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների՝ www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում։

6. Մրցույթի վերաբերյալ հայտարարության հրապարակման պահից 30 օրվա ընթացքում մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձը հայտ է ներկայացնում հանձնաժողով: Հայտը պետք է պարունակի՝

1) սույն կանոնների 4-րդ կետի համաձայն հաշվարկված գումարի քսան տոկոսի չափով երաշխիք՝ համաձայն սույն կանոնների Ձև 1-ի.

2) Հիմնավորումներ.

ա. առնվազն վերջին երեք տարվա ընթացքում հայտատուի կողմից (անձամբ կամ որևէ կազմակերպությունում նշանակալից մասնաբաժնով մասնակցության միջոցով) հանրային էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում շարժական լայնաշերտ կապի ցանցերի շահագործման փորձի վերաբերյալ.

բ. վերջին երեք տարվա ընթացքում հայտատուի (անձամբ կամ որևէ կազմակերպությունում նշանակալից մասնաբաժնով մասնակցության միջոցով) էլեկտրոնային հաղորդակցության (հեռահաղորդակցության) բնագավառում առնվազն տարեկան միջինը 20 000 000 000 (քսան միլիարդ) Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք գումարի չափով շրջանառության վերաբերյալ,

3) օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում՝ սեփականատերերի, ինչպես նաև այդ անձի գործունեությունը կանխորոշելու հնարավորություն ունեցող անձանց մասին ամբողջական տեղեկություններ, ինչպես նաև հավաստում՝ նշված անձանց կողմից այլ իրավազորության ներքո իրենց պարտավորությունների էական խախտում չունենալու վերաբերյալ:

4) տեղեկություններ ներդրվող տեխնոլոգիայի և սարքավորումների վերաբերյալ։

7. Մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած անձանց նախաորակավորումը, նախաորակավորված անձանց ցանկի հրապարակումը, նախաորակավորված անձանց կողմից հայտ-առաջարկի ներկայացումը, մրցույթի արդյունքների ամփոփումը և ՀԾԿՀ-ին ներկայացնումը, ՀԾԿՀ-ի կողմից հաղթողի ընտրության մասին նախնական որոշման ընդունումը, դրա բողոքարկումը, վերջնական թույլտվության տրամադրումը, մրցույթն ավարտված կամ չկայացած համարվելն իրականացվում են Մրցույթի կանոնների համաձայն։ Ընդ որում, հայտատուների նախաորակավորման իրականացումը ներառում է նաև ազգային անվտանգության և պետական շահի վրա ազդեցության գնահատումը։

8. Նախաորակավորված անձանց ցանկի հրապարակման համար Մրցույթի կանոններով սահմանված ժամկետում ՀԾԿՀ-ն համապատասխան հիմնա-վորումներով տեղեկացնում է նախաորակավորում չանցած անձանց։

9. Մրցութային փաթեթը ձեռք բերելու համար նախաորակավորված անձը նախաորակավորված անձանց ցանկի հրապարակման համար Մրցույթի կանոններով սահմանված ժամկետի ավարտից հետո հինգ օրվա ընթացքում կատարում է 5 000 000 (հինգ միլիոն) Հայատանի Հանրապետության դրամ գումարի չափով վճարում՝ 900008080013 գանձապետական հաշվեհամարին և դիմում է ՀԾԿՀ-ին՝ ստանալու մրցութային փաթեթը՝ դիմումին կցելով սույն կետով նախատեսված վճարումը հավաստող փաստաթուղթը։

10. ՀԾԿՀ-ն նախաորակավորված անձի դիմումը ստանալու պահից հինգ օրվա ընթացքում վերջինիս տրամադրում է մրցութային փաթեթը, որը ներառում է տվյալ մրցույթի համար սույն կանոնների 2 և 3-րդ Ձևերով սահմանված համապատասխան թույլտվության ձևերը։

11. Վերջնական թույլտվության տրամադրումից հետո մեկ բանկային օրվա ընթացքում մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթում առաջարկված գումարը փոխանցում է 900008080013 գանձապետական հաշվեհամարին:

12. Վերջնական թույլտվություն ստացած անձի կողմից հայտ-առաջարկում նշված գումարը չվճարվելու կամ մասնակի վճարելու դեպքում ՀԾԿՀ-ն ստանում է սույն կանոնների 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված երաշխիքով սահմանված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու անվիճելի և անառարկելի իրավունք:

13. Վերջնական թույլտվություն ստացած անձի կողմից իր հայտ-առաջարկում նշված գումարը չվճարվելու դեպքում հանձնաժողովի առաջարկի հիման վրա, ՀԾԿՀ-ն հաղթող է ճանաչում հաջորդ ամենաբարձր հայտ-առաջարկ ներկայացրած նախաորակավորված անձին՝ միաժամանակ ուժը կորցրած ճանաչելով վերջնական թույլտվությունը: Սույն կետում նշված դեպքում կողմերը ղեկավարվում են Մրցույթի կանոնների 15-17-րդ և սույն կանոնների 12-րդ կետերով։

14. Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստացած անձը պարտավոր է օրենքի համաձայն վճարել ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարները։

 

Ձև 1

703-713ՄՀց և 758-768ՄՀց, 2300-2400ՄՀց,

2540-2570ՄՀց և 2660-2690ՄՀց, 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների

օգտագործման թույլտվություններ տրամադրելու

նպատակով մրցույթների կազմակերպման

կանոնների

 

Ե Ր Ա Շ Խ Ի Ք

 

______________________________________-ը ___________________ -ին երաշխավորում

(Երաշխիք տրամադրող ընկերության անվանումը)                   (Հայտատուի անվանումը)

է ________________________ դրամի չափով` Հայաստանի

(գումարի չափը)

 

Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (Բենեֆիցիար) կողմից կազմակերպված ________________________________ ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթի մասնակցության համար (այսուհետ՝ Մրցույթ)։

 ______________________________ պարտավորվում է .

(Երաշխիք տրամադրող ընկերության անվանումը)

 

1) առանց Բենեֆիցիարի որոշման կամ գրավոր թույլտվության չնվազեցնել երաշխիքային գումարը,

2) ____________________ -ի կողմից Մրցույթի հաղթող ճանաչվելու,

(Հայտատուի անվանումը)

սակայն հայտ-առաջարկում նշած գումարը սահմանված ժամկետում չվճարելու կամ մասնակի վճարելու դեպքում երաշխիքային գումարը, Բենեֆիցիարի որոշման կամ գրության հիման վրա, Բենեֆիցիարի սահմանած ժամկետում, անվիճելի և անառարկելի կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

Սույն երաշխիքը գործում է մինչև Մրցույթի ավարտը կամ չկայացած համարվելը:

 

Ձև 2

703-713ՄՀց և 758-768ՄՀց, 2300-2400ՄՀց,

2540-2570ՄՀց և 2660-2690ՄՀց, 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների

օգտագործման թույլտվություններ տրամադրելու

նպատակով մրցույթների կազմակերպման

կանոնների

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր Ի  Ձ Ե Վ

 

«-----» ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար 2300-2350ՄՀց կամ 2350-2400ՄՀց կամ 2540-2550ՄՀց/2660-2670ՄՀց կամ 2550-2560ՄՀց/2670-2680ՄՀց կամ 2560-2570ՄՀց/2680-2690ՄՀց կամ 3600-3650ՄՀց կամ 3650-3700ՄՀց կամ 3700-3750ՄՀց կամ 3750-3800ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության

 

(թույլտվություն N----, տրված` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի -------ի N---Ա որոշմամբ)

 

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

1. Սույն թույլտվությունում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

2) թույլտվություն ունեցող անձ կամ Կարգավորվող անձ՝ «-» ընկերություն.

3) թույլտվություն՝ Հանձնաժողովի կողմից Կարգավորվող անձին տրված սույն փաստաթուղթը, որը հավաստում է ռադիոհաճախականությունների որոշակի հատված օգտագործելու նրա իրավունքը և պարտականությունները։

 

2. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

2. Թույլտվությունն ուժի մեջ է մտնում 2024 թվականի -------ից:

3. Թույլտվությունը տրվում է 10 (տասը) տարի գործողության ժամկետով:

 

3. ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՈՂ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից Կարգավորվող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար օգտագործել 2300-2350ՄՀց կամ 2350-2400ՄՀց կամ 2540-2550ՄՀց/2660-2670ՄՀց կամ 2550-2560ՄՀց/2670-2680ՄՀց կամ 2560-2570ՄՀց/2680-2690ՄՀց կամ 3600-3650ՄՀց կամ 3650-3700ՄՀց կամ 3700-3750ՄՀց կամ 3750-3800ՄՀց հաղորդման (ընդունման) ռադիոհաճախականությունների հատվածները։

5. Թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից Կարգավորվող անձը պարտավոր է.

1) երեք տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիների) ընդհանուր երկարության առնվազն 98 տոկոսում ապահովել շարժական լայնաշերտ կապի ինտերնետային բացօթյա ծածկույթ, որից առնվազն 10 տոկոսը՝ շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայով,

2) յուրաքանչյուր նոր ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի (մայրուղու) շահագործման հանձնելուց հետո երեք տարվա ընթացքում տվյալ ճանապարհի առնվազն 98 տոկոսում ապահովել շարժական լայնաշերտ կապի ինտերնետային բացօթյա ծածկույթ, որից առնվազն 10 տոկոսը՝ շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայով,

3) երեք տարվա ընթացքում Երևան, Գյումրի, Վանաձոր և Կապան քաղաքներից յուրաքանչյուրի վարչական (կադաստրային) տարածքի առնվազն 20 տոկոսում, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված՝ «Ինժեներական քաղաքի», Զվարթնոց, Գյումրու և Կապանի օդանավակայանների, Հայաստանի Հանրապետության սահմանային բոլոր գործող մաքսակետերի ամբողջ տարածքներում, ինչպես նաև յուրաքանչյուր նոր սահմանային մաքսակետի շահագործման հանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում տվյալ սահմանային մաքսակետի ամբողջ տարածքում ապահովել շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթ,

4) հինգ տարվա ընթացքում Երևան, Գյումրի, Վանաձոր և Կապան քաղաքներից յուրաքանչյուրի վարչական (կադաստրային) տարածքի առնվազն 40 տոկոսում, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված՝ «Ակադեմիական քաղաքի» ամբողջ տարածքում ապահովել շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթ,

5) յոթ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքային յուրաքանչյուր բնակավայրի վարչական (կադաստրային) տարածքի առնվազն 60 տոկոսում ապահովել շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթ,

6) 2 տարվա ընթացքում ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից Կարգավորվող անձին ներկայացվող՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի հուսալիության և անվտանգության նվազագույն պահանջները (հաշվի առնելով սույն ենթակետով նախատեսված պարտավորության ծառայողական գաղտնիք պարունակելու հանգամանքը, դրա վերաբերյալ տեղեկությունը մրցույթի նախաորակավորված անձանց կտրամադրվի գաղտնի գործավարության ընթացակարգով՝ մրցութային փաթեթի ձեռքբերման շրջանակում)։ Կարգավորվող անձի կողմից սույն ենթակետով սահմանված պարտավորության կատարումը Հանձնաժողովը գնահատում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համապատասխան տեղեկության հիման վրա։

 

4. ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Կարգավորվող անձը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, թույլտվության և այլ իրավական ակտերի համաձայն:

7. Թույլտվությունը չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

8. Կարգավորվող անձը պարտավոր է ապահովել թույլտվությամբ հատկացված ռադիոհաճախականությունների հատվածի արդյունավետ օգտագործումը:

9. Կարգավորվող անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն համապատասխան ապահովել իրեն կողմից շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հուսալիությունն ու անվտանգությունը:

10. Կարգավորվող անձը պարտավոր է ազգային անվտանգության մարմինների պահանջով իր ապարատային միջոցների կազմում ընդգրկել լրացուցիչ սարքավորումներ և ծրագրային միջոցներ, ինչպես նաև անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-տեխնիկական միջոցառումներ անցկացնելու համար:

11. Կարգավորվող անձը պարտավոր է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապահովել իրավապահ և ազգային անվտանգության աշխատակիցների մուտքը հաղորդակցության սարքավորումներին, ենթակառուցվածքներին, միացնող-անջատող, ուղղորդող և նմանատիպ այլ սարքերին, ներառյալ` գաղտնալսումների իրականացման համար անհրաժեշտ սարքերին:

12. Կարգավորվող անձը պարտավոր է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն վճարել ռադիոհաճախականությունների օգտագործման վճարները:

13. Կարգավորվող անձը, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգերին և ձևերին համապատասխան, պարտավոր է իր գործունեության մասին տեղեկատվություն ներկայացնել Հանձնաժողովին:

14. Կարգավորվող անձը պատասխանատվություն է կրում իր գործունեության մասին Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

15. Կարգավորվող անձը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում Հանձնաժողով հայտնել այն հանգամանքների մասին, որոնք հանգեցրել կամ կարող են հանգեցնել Թույլտվության պայմանների խախտման:

 

5. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

16. Թույլտվության պայմանների կատարման կամ պահպանման վերահսկումն իրականացնում է Հանձնաժողովը:

17. Թույլտվության պայմանների կատարման կամ պահպանման վերահսկումն ապահովելու նպատակով Հանձնաժողովի ներկայացուցիչներն իրավունք ունեն անարգել մուտք գործել Կարգավորվող անձի տարածք: Վերահսկումն իրականացնելու ընթացքում Կարգավորվող անձը պարտավոր է աջակցել Հանձնաժողովին:

 

6. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

18. Կարգավորվող անձի կողմից «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի կամ թույլտվության պայմանները չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Հանձնաժողովն իրավասու է կիրառել հետևյալ պատժամիջոցները.

1) տույժեր և տուգանքներ

2) թույլտվության փոփոխում

3) թույլտվության կասեցում

4) թույլտվության գործողության դադարեցում:

19. Կարգավորվող անձը չի ենթարկվում պատասխանատվության, եթե նրա գործունեության մեջ արձանագրված խախտումները հետևանք են ֆորս մաժորի: Սույն թույլտվության պայմանների իմաստով ֆորս մաժոր է համարվում ցանկացած հանգամանք կամ դեպք (դրա հետևանք), որը հանգեցրել է (հանգեցնում կամ կարող է հանգեցնել) Կարգավորվող անձի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման և միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին.

1) չի գտնվում Կարգավորվող անձի վերահսկողության ներքո.

2) Կարգավորվող անձը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և ջանքերը (այդ թվում՝ նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված) նշված հանգամանքները (հետևանքները) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու համար.

3) Կարգավորվող անձը տեղեկացրել է Հանձնաժողովին իրազեկվելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ մասին իրազեկվելուց հետո 10 օրվա ընթացքում:

20. Սույն թույլտվության պայմանների իմաստով, մասնավորապես, ֆորս մաժոր են՝

1) բնական և տեխնածին աղետները, համաճարակները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտում, գործադուլները, հասարակական անկարգությունները․

2) ապստամբությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ներխուժումները, զինված հակամարտությունները, արտաքին թշնամու գործողությունները կամ շրջափակումը, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության ակտը, գործողությունը կամ անգործությունը այն դեպքում, երբ դրա արդյունքում չի տրամադրվել, երկարաձգվել սույն լիցենզիայով ամրագրված պարտավորության կատարման համար անհրաժեշտ որևէ թույլտվություն կամ իրավունք կամ խոչընդոտվել է այդ պարտավորության կատարումը, պայմանով, որ Կարգավորվող անձը գործել է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

21. Սույն թույլտվության պայմանների 19-րդ կետը չի սահմանափակում Կարգավորվող անձի իրավունքը` նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ սույն գլխի պահանջները բավարարելու դեպքում դրանք ևս ֆորս մաժոր ճանաչելու համար։

 

Անվանումը _______________________________________________________

 

Գտնվելու վայրը ___________________________________________________

 

Կարգավորվող անձի փոստային կարգաթիվը __________________________

 

Տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը ___________________________

 

Ի վկայություն սույնի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սույն Թույլտվությունը տրամադրել է՝

 

____________________________________________________________________________________

(ընկերության անվանումը)

 

գործունեության վայրը _______________________________________________________________

 

Հանձնաժողովի գլխավոր քարտուղար՝

Ա. ՍԱՖԱՐՅԱՆ

 

Ձև 3

703-713ՄՀց և 758-768ՄՀց, 2300-2400ՄՀց,

2540-2570ՄՀց և 2660-2690ՄՀց, 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների

օգտագործման թույլտվություններ տրամադրելու

նպատակով մրցույթների կազմակերպման

կանոնների

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր Ի  Ձ Ե Վ

 

«-----» ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար 703-713ՄՀց և 758-768ՄՀց հաղորդման/ ընդունման ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության

 

(թույլտվություն N----, տրված` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի -------ի N---Ա որոշմամբ)

 

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

1. Սույն թույլտվությունում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

2) թույլտվություն ունեցող անձ կամ Կարգավորվող անձ՝ «-» ընկերություն.

3) թույլտվություն՝ Հանձնաժողովի կողմից Կարգավորվող անձին տրված սույն փաստաթուղթը, որը հավաստում է ռադիոհաճախականությունների որոշակի հատված օգտագործելու նրա իրավունքը և պարտականություն-ները։

 

2. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

2. Թույլտվությունն ուժի մեջ է մտնում 2024 թվականի -------ից:

3. Թույլտվությունը տրվում է 10 (տասը) տարի գործողության ժամկետով:

 

3. ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՈՂ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից Կարգավորվող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար օգտագործել 703-713ՄՀց և 758-768ՄՀց հաղորդման (ընդունման) ռադիոհաճախականությունների հատվածները:

5. Թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից Կարգավորվող անձը պարտավոր է.

1) երկու տարվա ընթացքում ապահովել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիների), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակավայրերի առնվազն 80 տոկոսում շարժական լայնաշերտ կապի ինտերնետային բացօթյա ծածկույթ, որը պետք է ներառի Սևան, Ծաղկաձոր, Ջերմուկ, Դիլիջան քաղաքները, Երևան քաղաքը Դիլիջան, Ծաղկաձոր և Սևան քաղաքներին միացնող մայրուղիներն ամբողջությամբ, ինչպես նաև Երևան քաղաքը Ջերմուկ քաղաքին միացնող մայրուղու 95 տոկոսը։

2) երկու տարվա ընթացքում Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներից յուրաքանչյուրի վարչական (կադաստրային) տարածքի առնվազն 90 տոկոսում ապահովել շարժական լայնաշերտ կապի ինտերնետային բացօթյա ծածկույթ,

3) 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ նախապես համաձայնեցված բնակավայրերում՝ կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու միջոցով առնվազն 500 միլիոն դրամի կապիտալ ներդրումների իրականացմամբ զարգացնել կապի ենթակառուցվածքները։ Կարգավորվող անձի կողմից սույն ենթակետով սահմանված պարտավորության կատարումը Հանձնաժողովը գնահատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան տեղեկատվության և Հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցված՝ անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացության արդյունքների հաշվառմամբ,

4) 2 տարվա ընթացքում ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից Կարգավորվող անձին ներկայացվող՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի հուսալիության և անվտանգության նվազագույն պահանջները (հաշվի առնելով սույն ենթակետով նախատեսված պարտավորության ծառայողական գաղտնիք պարունակելու հանգամանքը, դրա վերաբերյալ տեղեկությունը մրցույթի նախաորակավորված անձանց կտրամադրվի գաղտնի գործավարության ընթացակարգով՝ մրցութային փաթեթի ձեռքբերման շրջանակում)։ Կարգավորվող անձի կողմից սույն ենթակետով սահմանված պարտավորության կատարումը Հանձնաժողովը գնահատում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համապատասխան տեղեկության հիման վրա,

5) երկու տարվա ընթացքում Երևան քաղաքում (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված՝ «Ինժեներական քաղաքի» տարածքում) և երեք տարվա ընթացքում Գյումրի և Վանաձոր քաղաքներում ապահովել շարժական լայնաշերտ կապի 5-րդ սերնդի (5G) ցանցի ներդրում։

 

4. ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Կարգավորվող անձը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, թույլտվության և այլ իրավական ակտերի համաձայն:

7. Թույլտվությունը չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

8. Կարգավորվող անձը պարտավոր է ապահովել թույլտվությամբ հատկացված ռադիոհաճախականությունների հատվածի արդյունավետ օգտագործումը:

9. Կարգավորվող անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն համապատասխան ապահովել իրեն կողմից շահագործվող Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հուսալիությունն ու անվտանգությունը:

10. Կարգավորվող անձը պարտավոր է ազգային անվտանգության մարմինների պահանջով իր ապարատային միջոցների կազմում ընդգրկել լրացուցիչ սարքավորումներ և ծրագրային միջոցներ, ինչպես նաև անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-տեխնիկական միջոցառումներ անցկացնելու համար:

11. Կարգավորվող անձը պարտավոր է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապահովել իրավապահ և ազգային անվտանգության աշխատակիցների մուտքը հաղորդակցության սարքավորումներին, ենթակառուցվածքներին, միացնող-անջատող, ուղղորդող և նմանատիպ այլ սարքերին, ներառյալ` գաղտնալսումների իրականացման համար անհրաժեշտ սարքերին:

12. Կարգավորվող անձը պարտավոր է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն վճարել ռադիոհաճախականությունների օգտագործման վճարները:

13. Կարգավորվող անձը, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգերին և ձևերին համապատասխան, պարտավոր է իր գործունեության մասին տեղեկատվություն ներկայացնել Հանձնաժողովին:

14. Կարգավորվող անձը պատասխանատվություն է կրում իր գործունեության մասին Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

15. Կարգավորվող անձը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում Հանձնաժողով հայտնել այն հանգամանքների մասին, որոնք հանգեցրել կամ կարող են հանգեցնել Թույլտվության պայմանների խախտման:

 

5. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

16. Թույլտվության պայմանների կատարման կամ պահպանման վերահսկումն իրականացնում է Հանձնաժողովը:

17. Թույլտվության պայմանների կատարման կամ պահպանման վերահսկումն ապահովելու նպատակով Հանձնաժողովի ներկայացուցիչներն իրավունք ունեն անարգել մուտք գործել Կարգավորվող անձի տարածք: Վերահսկումն իրականացնելու ընթացքում Կարգավորվող անձը պարտավոր է աջակցել Հանձնաժողովին:

 

6. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

18. Կարգավորվող անձի կողմից «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի կամ թույլտվության պայմանները չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Հանձնաժողովն իրավասու է կիրառել հետևյալ պատժամիջոցները.

1) տույժեր և տուգանքներ

2) թույլտվության փոփոխում

3) թույլտվության կասեցում

4) թույլտվության գործողության դադարեցում:

19. Կարգավորվող անձը չի ենթարկվում պատասխանատվության, եթե նրա գործունեության մեջ արձանագրված խախտումները հետևանք են ֆորս մաժորի: Սույն թույլտվության պայմանների իմաստով ֆորս մաժոր է համարվում ցանկացած հանգամանք կամ դեպք (դրա հետևանք), որը հանգեցրել է (հանգեցնում կամ կարող է հանգեցնել) Կարգավորվող անձի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման և միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին.

1) չի գտնվում Կարգավորվող անձի վերահսկողության ներքո.

2) Կարգավորվող անձը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և ջանքերը (այդ թվում՝ նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված) նշված հանգամանքները (հետևանքները) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու համար.

3) Կարգավորվող անձը տեղեկացրել է Հանձնաժողովին իրազեկվելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ մասին իրազեկվելուց հետո 10 օրվա ընթացքում:

20. Սույն թույլտվության պայմանների իմաստով, մասնավորապես, ֆորս մաժոր են՝

1) բնական և տեխնածին աղետները, համաճարակները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտում, գործադուլները, հասարակական անկարգությունները․

2) ապստամբությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ներխուժումները, զինված հակամարտությունները, արտաքին թշնամու գործողությունները կամ շրջափակումը, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության ակտը, գործողությունը կամ անգործությունը այն դեպքում, երբ դրա արդյունքում չի տրամադրվել, երկարաձգվել սույն լիցենզիայով ամրագրված պարտավորության կատարման համար անհրաժեշտ որևէ թույլտվություն կամ իրավունք կամ խոչընդոտվել է այդ պարտավորության կատարումը, պայմանով, որ Կարգավորվող անձը գործել է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

21. Սույն թույլտվության պայմանների 19-րդ կետը չի սահմանափակում Կարգավորվող անձի իրավունքը` նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ սույն գլխի պահանջները բավարարելու դեպքում դրանք ևս ֆորս մաժոր ճանաչելու համար։

 

Անվանումը _______________________________________________________

 

Գտնվելու վայրը ___________________________________________________

 

Կարգավորվող անձի փոստային կարգաթիվը __________________________

 

Տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը ___________________________

 

Ի վկայություն սույնի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սույն Թույլտվությունը տրամադրել է ՝

____________________________________________________________________________________

(ընկերության անվանումը)

 

գործունեության վայրը _______________________________________________________________

 

Հանձնաժողովի գլխավոր քարտուղար՝

Ա. ՍԱՖԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2024 թվական: