Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-126-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2011-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.22/53(787) Հոդ.1209
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 7-ին

 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ապրանքների քանակը» բառերը փոխարինել «ապրանքների արժեքը (այդ թվում` մաքսային) կամ ապրանքների քանակը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի աղյուսակում ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին վերաբերող տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«2208

սպիրտային խմիչքներ, բացառությամբ ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղիների

 

 


ԱՏԳԱԱ 2208 ապրանքային
ծածկագրին դասվող օղիներ

բացթողնման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)


ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային
արժեքի


տեղական արտադրության
դեպքում` բացթողնման
գնի (առանց ավելացված արժեքի հարկի և
ակցիզային հարկի), իսկ ներմուծման դեպքում`
մաքսային արժեքի

30 տոկոս, բայց ոչ
պակաս, քան
1 լիտրի համար
380 դրամ

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան
1 լիտրի համար 600 դրամ

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան
1 լիտրի համար 500 դրամ».

2) 1-ին մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`

 

«2402 10 00011

սիգարներ` ծխախոտ պարունակող

1000
հատ

550000 դրամ

2402 90 00011

սիգարներ` այլ

2402 10 00012

սիգարելաներ` ծխախոտ պարունակող

1000
հատ

15000 դրամ

2402 90 00012

սիգարելաներ` այլ

2402 20 90011

սիգարետներ` ծխախոտ պարունակող, ֆիլտրով

1000
հատ

5000 դրամ

2402 20 10011

սիգարետներ` մեխակ պարունակող, ֆիլտրով

2402 90 00013

սիգարետներ` այլ, ֆիլտրով

2402 20 90012

սիգարետներ` ծխախոտ պարունակող, առանց ֆիլտրի

1000
հատ

1400 դրամ».

2402 20 10012

սիգարետներ` մեխակ պարունակող, առանց ֆիլտրի

2402 90 00014

սիգարետներ` այլ, առանց ֆիլտրի

3) 1-ին մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`

 

«271011

Բենզին

1 տոննա

25000 դրամ

2710

Դիզելային վառելիք

մաքսային արժեք կամ
1 տոննա

10 տոկոս, բայց ոչ պակաս, քան
1 տոննայի համար 32500 դրամ».

 

4) 3-րդ մասից հանել «և ներմուծվող դիզելային վառելիքի ու բենզինի» բառերը.

5) ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 4-րդ մասերը.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով`

«6. Բենզինի 1 տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 112000 ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որպեսզի բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 112000 ՀՀ դրամի:»:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար,» բառերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 2-րդ հոդվածի 2-րդ ու 5-րդ կետերի և 3-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. հոկտեմբերի 20
  Երևան
 ՀՕ-126-Ն