ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2018 թվականի N 1462-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 2-րդ, 4-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն սեփականաշնորհվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց «անհրաժեշտության դեպքում» ու համապատասխան սեփականության իրավունքի գրանցման վկայականներում հասարակական նշանակության տարածքները որպես բնակելի նշանակության գրանցելուց հետո ապահովել սույն որոշման հավելվածով նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:
4. Սույն որոշման հավելվածում նշված անձանց կողմից սեփականաշնորհվող բնակելի տարածքի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկով նշված մակերեսների տարբերություն առաջանալու դեպքում՝ հիմք ընդունել նշված հասցեի սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը) այդ տարածքը տնօրինող պետական կառավարման մարմին ներկայացնելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու հանդիսացող բնակիչների միջոցների հաշվին:
(4-րդ կետը խմբ. 29.04.21 N 687-Ա, 19.12.24 N 2004-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 19 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1462-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՐԱԾ՝ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրային տվյալները |
Սեփականաշնորհման ենթակա բնակարնների գտնվելու վայրը, |
Բնակարանի մակերեսը «քառ.մետր» |
Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական կամ հաշվեկշռային արժեքը |
Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
Դանիելյան Աիդա Ալեքսանդրի |
AS0224380, տրված՝ 12.06.2018 թ.-ին |
ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 5 շենք, թիվ 201 բնակարան |
17.6 |
17846.4 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հավասար բաժիններով |
2. |
Սարկիսյան Ելենա Գեննադիի |
AM0802796, տրված՝ 11.07.2012 թ.-ին 044-ի կողմից |
ՀՀ Արարատի մարզ, Դարբնիկ համայնք, 5-րդ փողոց 1, թիվ 53, 54 սենյակներ |
սենյակների ընդհանուր մակերեսը կազմում է |
49025.80 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հավասար բաժիններով |
3. |
Սարկիսյան Ժենյա Աղալարի |
AR0300529, տրված՝ 22.05.2017 թ.-ին 044-ի կողմից |
ՀՀ Արարատի մարզ, Դարբնիկ համայնք, 5-րդ փողոց 1, թիվ 82, 85 սենյակներ |
19.1 |
23178.04 |
սեփականության իրավունքով |
4. |
Աբրահամովա Օլգա Արկադիի |
AN0731941, տրված՝ 29.11.2013 թ.-ին 003-ի կողմից |
ք. Երևան. Շենգավիթ |
16.9 |
27901.9 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հավասար բաժիններով |
5. |
Աբրամովա Գրետա Ասատուրի |
AP0578304, տրված՝ 23.09.2016 թ.-ին 003-ի կողմից |
ք. Երևան, Շենգավիթ |
16.8 |
27736.8 |
սեփականության իրավունքով |
6. |
Այրիևա Ելենա Օլեգի |
001939230, տրված՝ 07.04.2015 թ.-ին 099-ի կողմից |
ք. Երևան, Մոլդովական 29/1 շենք, թիվ 606 բնակարան |
16.7 |
47611.7 |
սեփականության իրավունքով |
7. |
Սիմոնյան Օվսաննա Սերգեյի |
AS0371206, տրված՝ 17.09.2018 թ.-ին 005-ի կողմից |
ք. Երևան, Մոլդովական 29/1 շենք, թիվ 404 բնակարան |
16.5 |
47041.5 |
սեփականության իրավունքով |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.12.2024, N 2004-Ա | 20.12.2024, N 1462-Ա | |
29.04.2021, N 687-Ա | 30.04.2021, N 1462-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|