Գլխավոր տեղեկություն
Համար
N 220-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 18.12.2024
Ընդունող մարմին
Հրազդան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
10.12.2024
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
10.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2024 թվականի N 220-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ, 85-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով.

 

Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հրազդան համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձն ընդունել ի գիտություն:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեն` համաձայն հավելվածի:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարին՝ 2025 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել ավագանու որոշմանը չհակասող վերաբաշխումներ՝ բյուջեի 15 տոկոսի չափով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Համայնքի ղեկավար`

Ս. Միքայելյան

   

10 դեկտեմբերի 2024թ.

ք. Հրազդան

 

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ

 

Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեն մշակվել է՝ հիմք ունենալով համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման և 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերը:

Համայնքի գործունեության նպատակը բյուջետային գործընթացի լավ կազմակերպումն է, բյուջեի մուտքերի հավաքագրման և կատարման բարձր ցուցանիշն է,միջոցների խնայողական օգտագործումը:

Համայնքի 2025 թվականի բյուջետային քաղաքականության իրականացման համար հիմք են հանդիսացել ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ տարվա բյուջեի փաստացի, ընթացիկ բյուջետային տարվա հաստատված և հաշվարկային ցուցանիշները և իրականացվող ծրագրերի շարունակականությունը,նոր ծրագրերի ու խնդիրների լուծումները և իրականացման միջոցները: Բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն են՝ բարձրացնել համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը, բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ վերանայելով անշարժ գույքի միասնական հարկի բազան, բարձրացնել սեփական եկամուտների հավաքագրման և ծախսերի արդյունավետ կառավարման մակարդակը, իրականացնել մշակութային և երիտասարդական միջոցառումներ՝ աշխուժացնելով համայնքի բնակիչների մշակութային, ստեղծագործական, սպորտային և հասարակական կյանքը, կազմակերպել սոցիալական տարաբնույթ ծրագրեր, բարձրացնել բնակչությանը մատուցվող համայնքային ծառայությունների մակարդակն ու որակը, կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային-կոմունալ տնտեսության, ճանապարհային տնտեսության բնակավայրերի ճանապարհների հիմնանորոգման բնագավառներում, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավման,բնակելի թաղամասերում կոյուղագծերի մաքրման,վերանորոգման ուղղություններով:

Համայնքի 2025 թվականի զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական շահերի ապահովմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, զբոսաշրջության, արդյունաբերության, համայնքի հարմարավետ և բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, համայնքային ներդրումների և բարեգործությունների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը:

Ես դիմում եմ Հրազդան համայնքի բնակիչներին, ավագանուն, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին՝ շահագրգիռ և սրտացավ մոտեցում ցուցաբերելու համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցների ձևավորման, դրանց նպատակային, հասցեական և արդյունավետ օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման աշխատանքներում:

 

Համայնքի ղեկավար`

Ս. Միքայելյան

 

Հավելված

Հրազդան համայնքի ավագանու

2024 թվականի դեկտեմբերի 10-ի

N 220-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2024 թվական: