Գլխավոր տեղեկություն
Համար
N 1973-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.12.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2024 թվականի N 1973-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 2202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1258-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1841-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57․1-ին կետին համապատասխան և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում 2024 թվականի համար նախատեսված նախակրթարանների ստեղծման աշխատանքների ֆինանսավորման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում՝ փոփոխություններ և լրացումներ, N 4 աղյուսակում՝ լրացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 8, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածների:

2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի N 1572-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև մի շարք գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին» N 2202-Ն որոշման 9-րդ կետի 3-րդ ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները․

1) «ա» պարբերությունում «19․4 տոկոս» թիվը և բառը փոխարինել «24․2 տոկոս» թվով և բառով.

2) «բ» պարբերությունում «24․6 տոկոս» թիվը և բառը փոխարինել «25․1 տոկոս» թվով և բառով։

3․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև մի շարք գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» N 1258-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը։

4․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1841-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերը.

2) որոշման N 2 հավելվածում 1236 ծրագրի 32003 միջոցառման Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի մասում «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով նվազեցման 436,075.5 թիվը փոխարինել 390,856․6 թվով, ինչպես նաև «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածը լրացնել (45,218․9) գումարով։

5․ Սահմանել, որ՝

1) Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրով սույն կետի 2-րդ ենթակետում նշված դպրոցներում նախակրթարանների ստեղծման համար իրականացված և նախատեսված շինարարական աշխատանքների գծով համայնքային բյուջեներից հատկացվող 24,427.0 հազ. դրամի չափով ծախսերը ձևակերպվում են Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի «1192․ Կրթության որակի ապահովում» ծրագրի «11023․ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագիր» միջոցառման համաֆինանսավորման միջոցների հաշվին և ֆինանսավորվում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի «1236. Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի «32006. Հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների և կրթահամալիրների գույքով և տեխնիկայով ապահովում» միջոցառման միջոցների հաշվին․

2) սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի «1192․ Կրթության որակի ապահովում» ծրագրի «11023․ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագիր» միջոցառման համաֆինանսավորման և Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի «1236. Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի «32006. Հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների և կրթահամալիրների գույքով և տեխնիկայով ապահովում» միջոցառման միջոցների հաշվին ավելացված հատկացումներն ուղղվում են բացառապես ներքոնշյալ դպրոցներում նախակրթարանների ստեղծման համար իրականացված և նախատեսված աշխատանքների ֆինանսավորմանը.

ա. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց՝ 3,069․0 հազ. դրամ,

բ․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու թիվ 8 միջնակարգ դպրոց՝ 3,737․0 հազ. դրամ,

գ․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու թիվ 9 հիմնական դպրոց՝ 1,876․0 հազ. դրամ,

դ․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց՝ 2,321․0 հազ. դրամ,

ե․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց՝ 2,114․0 հազ. դրամ,

զ․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու թիվ 25 հիմնական դպրոց՝ 2,915․0 հազ. դրամ,

է․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց՝ 3,114․0 հազ. դրամ,

ը․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի թիվ 2 հիմնական դպրոց՝ 2,093․0 հազ. դրամ,

թ․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոց՝ 3,188․0 հազ. դրամ։

6․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ դրամաշնորհային պայմանագրերի հիման վրա՝

1) 10,078.2 հազ. դրամ գումարը հատկացնել «Երևանի հ․ 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ին՝ քոլեջին ամրացված կաթսայատան նորոգման աշխատանքների ձեռքբերման համար․

2) 3,883․0 հազ. դրամը հատկացնել «Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու)» ՊՈԱԿ-ին, որից՝

ա․ 1,988․3 հազ. դրամը՝ թանգարանին ամրացված շենքի պատուհանների փոխարինման համար,

բ․ 1,900․0 հազ. դրամը՝ թանգարանում առկա կերպարվեստի գործերը պահպանելու համար մետաղյա ցանցային ճաղավանդակների պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերման համար․

3) 10,047․4 հազ. դրամը հատկացնել «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին՝ անձրևների հետևանքով «Արամ Խաչատրյան» համերգասրահին պատճառված վնասները վերականգնելու նպատակով կատարման ենթակա անհրաժեշտ աշխատանքների ձեռքբերման համար։

7․ Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ դրամաշնորհային պայմանագրի հիման վրա 1,939․8 հազ. դրամը հատկացնել «Երևանի Մ․Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի համար կառուցված նոր մարզադահլիճի մասնաշենքի գազաֆիկացման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար։

8․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝

1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ջեռուցման աշխատանքների իրականացման նպատակով 10․04․2024 թ․ «Շին Գրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-24/38 պայմանագրի գնի 10 տոկոսի շրջանակներում կատարել ծավալների ավելացում 1,410․6 հազ. դրամի չափով՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի «1183․ Ապահով դպրոց» ծրագրի «32004․ Ավագ մակարդակի կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում» միջոցառման անվանացանկի «45231129/2» ԳՄԱ կոդի տնտեսման հաշվին՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման N 12 հավելվածով սահմանված կարգի 11-րդ կետը.

2) Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման նպատակով 24.07․2024 թ. «ԴԱՎԻԹ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-24/57 պայմանագրի N 2 հավելվածով սահմանված օրացուցային գրաֆիկում կատարել փոփոխություն՝ պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգելով մինչև 30․06․2025 թ.՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ սահմանված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները։

9․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություն կատարելով 2023 թվականի հոկտեմբերի 2-ին «Բաղրամյանշին» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-23/22 պայմանագրում մինչև պայմանագրի ընդհանուր գնի 14․31 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները։

10․ Թույլատրել «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ին իր 2024 թվականի կարիքների համար ճաշարանային և հանրային սննդի կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրով տնտեսված 41,000.0 հազ. դրամ գումարն ուղղել քոլեջի նոր հանրակացարանային մասնաշենքի օդափոխության, ջեռուցման և հովացման համակարգի հզորացման գծով ծախսերին` իրականացվելիք ծախսերը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:

11․ Թույլատրել «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց» ՊՈԱԿ–ին մարզադահլիճի ջեռուցման իրականացման և մասնակի նորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14–ի N 2202-Ն որոշմամբ հատկացված գումարի շրջանակներում կազմակերպված N ԳՄԲՎԴ-ԳՀԱՇՁԲ-24/01 գնման ընթացակարգի արդյունքում առաջացած տնտեսումից 4,611․8 հազ. դրամ գումարն ուղղել մարզադահլիճի ռետինե հատակի իրականացման և գազաֆիկացման աշխատանքների գծով ծախսերին՝ իրականացվելիք ծախսերը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի հետ:

12․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

13.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1973-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1973-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1973-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1973-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1973-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1973-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1973-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1973-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1973-Ն որոշման

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1973-Ն որոշման

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1973-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան