ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4761-Ա |
«09» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Պատվիրատու) և «ԱՇԻՏԱ-ՇԻՆ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ նաև Կապալառու) միջև 20.09.2024թ. կնքված հ.ԵՔ-ԳՀԱՇՁԲ-24/166 պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1.1 կետի համաձայն՝ Կապալառուն ստանձնել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 23 շենքի բակի հիմնանորոգման աշխատանքների կատարումը՝ նույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող N1 հավելվածով սահմանված տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցին համապատասխան:
Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ Պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին, շինարարական նորմերին և կանոններին, աշխատանքի նախագծին, ինչպես նաև պայմանագրի անբաժանելի մասը կազմող ծավալաթերթ-նախահաշվին համապատասխան:
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 23 շենքի բակի հիմնանորոգման աշխատանքների Աշխատանքային նախագծի 2-րդ կետով պահանջվում է, որ Կապալառու կազմակերպությունը պետք է ունենա ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիցենզիաներ և լիցենզիաների համապատասխան ներդիրներ, որի վերաբերյալ նաև գնման ընթացակարգի շրջանակներում 20.08.2024թ. ՀՀ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հարցմանը տրվել է պաշտոնական պարզաբանում:
Պայմանագրի պահանջների կատարման նկատմամբ հսկողության փուլում Կապալառուից պահանջվել է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիցենզիաներ և լիցենզիաների համապատասխան ներդիրներ, որոնք չեն ներկայացվել վերջինիս կողմից:
Պայմանագրի 8.3 կետի համաձայն՝ այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն միակողմանիորեն լուծում է պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար։ Ընդ որում, Պատվիրատուն չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով Կատարողի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ վերջինս պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասներն այն ծավալով, որի մասով պայմանագիրը լուծվել է։
«Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ մասնակիցն ընդգրկվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, եթե խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը:
Հաշվի առնելով այն, որ Կապալառուի կողմից խախտվել է «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի պահանջները, Երևանի քաղաքապետարանը՝ ղեկավարվելով գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ, հիմք ընդունելով Պայմանագրի 8.3 կետը՝ միակողմանի ամբողջությամբ լուծել է Պայմանագիրը:
Պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում 2024 թվականի նոյեմբերի 29-ին: Պայմանագիրը 2024 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ համարվում է լուծված։
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով վերոգրյալը.
1. «ԱՇԻՏԱ-ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|