Գլխավոր տեղեկություն
Համար
N 4751-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.12.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
09.12.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4751-Ա

«09» դեկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐՑԱԽ» ԹԱՂԱՄԱՍԻ Հ.63 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Միսակ Մադաթյանի լիազորված անձ Լուսինե Շախբազյանի դիմումը` «Արցախ» թաղամասի հ.63 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1994 թվականի հոկտեմբերի 27-ի հ.41/7 որոշումը, 2024 թվականի հունիսի 3-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.5200 լրացուցիչ վկայագիրը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 2023 թվականի ապրիլի 21-ի հ.Հ-5171 և 2023 թվականի մայիսի 15-ի հ.Հ-6226/3 տեղեկանքները:

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ «Արցախ» թաղամասի հ.63 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 392.53քմ՝ փաստաթղթերում ամրագրված՝ 400.0քմ մակերեսի փոխարեն:

Քննարկվող՝ 392.53քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 5-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.10.2024թ. հ.Դ-121978-24 եզրակացությունը.

1. Սահմանել, որ «Արցախ» թաղամասի հ.63 հասցեում գտնվող հողամասի սահմանները որոշվում են 392.53քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ «Արցախ» թաղամասի հ.63 հասցեում գտնվող 392.53քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ա5.

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան