Գլխավոր տեղեկություն
Համար
N 4555-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14 27.11.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
25.11.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4555-Ա

«25» նոյեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՆԱՐ-ԴՈՍԻ ՓՈՂՈՑ Հ.71/7 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԼԵՏ ՀԱՅԿԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ՆԱՐ-ԴՈՍԻ ՓՈՂՈՑ Հ.71/11 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված 08.10.2024թ. մասնագիտական եզրակացությունները, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 27.04.2022թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԱՐՏԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 25.04.2022թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձ Համլետ Եղիազարյանի և ներկայացուցչի դիմումները (29.01.2021թ. h.Ե-285, 14.06.2021թ. h.Ե-1186, 28.04.2022թ. հ.Դ-12533-22, 02.06.2022թ. հ.Դ-28803-22, 01.12.2023թ. հ.Դ-150314-23, 01.12.2023թ. հ.Դ-150374-23, 16.10.2024թ. հ.Դ-132239-24).

1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով՝ Երևան, Կենտրոն, Նար-Դոսի փողոց հ.71/7 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած 103,5քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ /օգտագործման նպատակը/՝ սահմանել հասարակական կառուցապատման։

2. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշմամբ, Երևան, Կենտրոն վարչական շրջան, Նոր-Դոսի փողոց հ.71/7 հասցեում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.02102020-01-0321 վկայական) սեփականության իրավունքով Համլետ Եղիազարյանին պատկանող շինության գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում, որպես հասարակական՝ «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։

3. Հանձնարարել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին Երևան քաղաքի Նար-Դոսի փողոց հ.71/7 հասցեի տարածքը հաշվառել որպես հասարակական նշանակության:

4. Երևան, Կենտրոն, Նար-Դոսի փողոց հ.71/7 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.02102020-01-0321 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022GYFRD2) քաղաքացի Համլետ Հայկի Եղիազարյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 4,59 քառ․մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական (2/երկու/ հատ հիմնապատի բացվածք)), ինքնակամ բացված պատուհանները 2 (երկու) հատ ճանաչել օրինական։

5․ Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 68657 (վաթսունութ հազար վեց հարյուր հիսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում 5-րդ կետի 1-ին ենթակետով օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

6. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Նար-Դոսի փողոց, հ.71/11 հասցեում գտնվող 28.02քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ հասարակական շինություն գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022DQDIZJ) համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։

7․ Սույն որոշման 6-րդ կետում նշված 28,02քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել հասարակական կառուցապատման։

8․ Սույն որոշման 6-րդ կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ Համլետ Հայկի Եղիազարյանին, այսուհետ՝ Գնորդ։

9․ Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 6-րդ կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

10․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։

11․ Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան