Գլխավոր տեղեկություն
Համար
N 4760-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.12.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
09.12.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4760-Ա

«09» դեկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ 4-ՐԴ ՀԱՐԿԻ 71.9ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՎՐԵԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ /ՕՏԱՐԵԼՈՒ/ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վրեժ Սարգսյանի լ/ա Արայիկ Սարգսյանի դիմումը՝ Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկի 71.9քմ մակերեսով տարածքի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և վարձակալության պայմանագրից ծագող իրավունքը Գագիկ Մադաթյանին փոխանցելու /օտարելու/ թույլտվության մասին:

Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքը՝ սեփականության իրավունքով պատկանում է Երևան համայնքին /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.09122021-01-0408 վկայական/:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Երևանի քաղաքապետի 2011թ. սեպտեմբերի 6-ի հ.4052-Ա և 2021թ. հոկտեմբերի 8-ի հ.3634-Ա որոշումները, դրանց հիման վրա համապատասխանաբար՝ 2011 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.3216 պայմանագիրը, 2021 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված հ.10914 համաձայնագիրը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.30112021-01-0337 վկայականը, գաղտնաբառ՝ SNYYRENGGB1H:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ, 620-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 50-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով 2011 թվականի հոկտեմբերի 3-ի ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.3216 պայմանագիրը և պայմանագրի 2.3-րդ կետը, «ԱԲԻՏ» ՍՊԸ-ի կողմից 29.10.2024թ. ներկայացված անշարժ գույքի վարձակալության արժեքի գնահատման հ.77 հաշվետվությունը.

1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Վրեժ Սարգսյանի հետ կնքել համաձայնագիր՝ Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկի՝ 71.9քմ մակերեսով տարածքի համար 2011 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.3216 պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին, ներառելով հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) պայմանագրի 1.2-րդ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 1-ը»:

2) պայմանագրի 3-րդ կետի 3.1 ենթակետում՝ «194100 (հարյուր իննսունչորս հազար հարյուր)» բառերը փոխարինել «262000 (երկու հարյուր վաթսուներկու հազար)» բառերով:

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) սույն որոշման 1-ին կետով նշված համաձայնագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.

2) պետական գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են Վրեժ Սարգսյանի կողմից:

3. Համաձայնագրից ծագող իրավունքը պետական գրանցում ստանալուց հետո, թույլատրել Վրեժ Սարգսյանին Բուզանդի փողոցի հ.1/3 շենքի 4-րդ հարկում գտնվող, վարձակալության իրավունքով իրեն տրամադրված՝ 71.9քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի համար 2011 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված վարձակալության հ.3216 պայմանագրով սահմանված իր բոլոր իրավունքներն ու պարտականությունները փոխանցել (օտարել) Գագիկ Մադաթյանին:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան