Գլխավոր տեղեկություն
Համար
N 1985-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 13.12.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2024 թվականի N 1985-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 105-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 105-Լ որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման հավելվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետը «շրջանակներում» բառից հետո լրացնել «նոր, չշահագործված» բառերով.

2) որոշման հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետում «ձեռքբերման գնի» բառերը փոխարինել «արժեքի» բառով.

3) որոշման հավելվածի 12-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) լիզինգի պայմանագիրը կնքվում է՝ կոմբայնների համար՝ 7-10 տարի, տրակտորների համար՝ 5-6 տարի, շարքացանների, հավաքիչ-մամլիչների համար՝ 3-6 տարի, այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար՝ 3 տարի, տրակտորներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա միևնույն լիզինգառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում՝ 5-6 տարի մարման ժամկետով.».

4) որոշման հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերով՝

«7) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումն սկսվում է լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից։ Լիզինգի պայմանագրի կնքման պահից մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման օրը կարող է հաշվարկվել տոկոս, որը չի սուբսիդավորվում և չի կարող գերազանցել լիզինգի պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը.

8) լիզինգի առարկայի արժեքը ներառում է լիզինգի առարկայի ձեռքբերման գինը, լիզինգի առարկայի Հայաստանի Հանրապետություն ներմուծման հետ կապված ծախսերը (տեղափոխում, այդ թվում՝ տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծում, ավելացված արժեքի հարկ և այլն).

9) N 1 աղյուսակի 10-12-րդ կետերում նշված վճարները չեն ներառվում լիզինգի մայր գումարի մեջ:».

5) որոշման հավելվածը 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով՝

«12.1. Ծրագրի շրջանակում N 1 աղյուսակում նշված լիզինգի տրամադրման և աջակցության պայմանների պահպանման պատասխանատվությունը կրում է ֆինանսական կառույցը, որը և իրականացնում է պայմանների չպահպանման հետևանքով առաջացած ֆինանսական միջոցների տարբերության վճարման պարտավորությունը։ Ֆինանսական կառույցի կողմից N 1 աղյուսակի պայմանների խախտման դեպքում վերջինիս կողմից կատարվում է վերահաշվարկ և համապատասխան պայմանի ճշգրտում, իսկ մինչև այդ պահը ավել սուբսիդավորված գումարը ենթակա է վերադարձման ԳՖԿ-ին՝ մեկամսյա ժամկետում։».

6) որոշման հավելվածի 13-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6) ֆինանսական կառույցը նախորդ ամսվա լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: ԳՖԿ-ն հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կառույցի հետ ճշգրտում է հայտերը, ստուգում է ծրագրի պահանջներին համապատասխանությունը և դրական եզրակացությամբ ներկայացնում նախարարություն։ Յուրաքանչյուր հաջորդ ամիս ներկայացվող սուբսիդավորման հայտի մեջ ներառվում են բացառապես նախորդ ամսվա համար հաշվարկված (բացառությամբ՝ ծրագրի 12-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դադարի շրջանին հաջորդող ամիսների համար հաշվարկման դեպքի) սուբսիդավորման ենթակա տոկոսադրույքների գումարները: Նախարարությունն իր և ԳՖԿ-ի միջև կնքվող սուբսիդիայի տրամադրման պայմանագրի հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում (ֆինանսական միջոցների առկայության դեպքում) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցում է ԳՖԿ-ին (ֆինանսական միջոցների բացակայության դեպքում ֆինանսավորումը կատարվում է համապատասխան միջոցների ներգրավումից հետո), որն էլ 5 աշխատանքային օրվա ընթացքում գումարը փոխանցում է համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին։ Հայտը ծրագրի պահանջները չբավարարելու դեպքում ԳՖԿ-ն 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տեղյակ պահել ֆինանսական կառույցին՝ նշելով չբավարարման հիմքերը։».

7) որոշման հավելվածի N 1 աղյուսակի 4-րդ կետի 2-րդ սյունակից հանել «փաստացի» բառը.

8) որոշման հավելվածի N 1 աղյուսակի 5-րդ կետի 2-րդ սյունակը «տոկոս» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների և զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարման ենթակա լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս» բառերով.

9) որոշման հավելվածի N 1 աղյուսակի 6-րդ կետի 2-րդ սյունակում «ձեռքբերման գնի» բառերը փոխարինել «արժեքի» բառով.

10) որոշման հավելվածի N 1 աղյուսակի 7-րդ կետի 2-րդ սյունակում «10» թիվը փոխարինել «7-10» թվերով, «համար՝ 6» բառերը փոխարինել «համար՝ 5-6» բառերով, իսկ «մարման ժամկետը կարող է սահմանվել 6» բառերը փոխարինել «՝ 5-6» բառերով.

11) որոշման հավելվածի N 1 աղյուսակի 10-րդ կետի 2-րդ սյունակից հանել «, որը կարող է ներառվել լիզինգի գումարի մեջ» բառերը.

12) որոշման հավելվածի N 1 աղյուսակի 11-րդ կետի 2-րդ սյունակում «ձեռքբերման գնով» բառերը փոխարինել «արժեքով» բառով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

13.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան